Հարձակվողը լքեց դաշտը հնդկացիների հետ խաղի 55-րդ րոպեին, նրան փոխարինեց Արդա Թուրանը: Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Լեոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև 3 շաբաթ:
Մեսինջերի միջոցով հնարավոր է փոխանակել տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ, աուդիո հաղորդագրություններ և այլն:
«Հոգեբանական տեսակետից՝ մտածող և ինտելիգենտ մարդու տպավորություն է թողնում: Նորանշանակ վարչապետն ունի քաղաքական բարձր իմիջ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ կառավարության մյուս անդամների վրա»,- ասաց Խունդոյանը:
Մեր հարցին, թե արդարացվա՞ծ է արդյոք ՌԴ նախագահին «կայսր» կոչելը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ դա երևի իր քաղաքական ուղղվածությունն է, իր քաղաքական թիմի ուղղվածությունը։ «Ես չեմ կարող ասել, թե ինքը հետո ինչ քայլեր կկատարի, բայց տվյալ պահին քաղաքական որոշում է կայացրել, որ նման ձևով արտահայտվի։ Թե վաղը դա ուր կտանի, օգուտ կլինի, հետագայում ինքը կասի՝ ես սխալվել էի կամ ճիշտ էի, դա արդեն քաղաքականություն է։ Քաղաքականության մեջ երբեք ճիշտ-սխալ հասկացողություն գոյություն չունի։ Պահի և շահերի բախման արդյունքում առաջացած խնդիր է դա»,- նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանների պատմական հայրենիքն է:
Քիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոն դանակահարված վիճակում երիտասարդ տղա է տեղափոխվել:
Այս հրթիռային համալիրները նախատեսված են աննկատ կերպով հակառակորդի խորը թիկունքում ռազմավարական ռազմական կոմունիկացիաներին անսպասելի հարված հասցնելու համար։
Դեղատնից գողություն կատարած տղամարդուն նկարահանել է տեսախցիկը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 5-րդ տուրում «Վիլյառեալի» հետ անցկացրած խաղի մասին: Հանդիպումը տեղի ունեցավ Մադրիդում և ավարտվեց 1:1 հաշվով:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-30-ը կանցկացվի «Սոսե» միջազգային 3րդ կինոփառատոնը:
375 գիտնականներից կազմված խումբը, այդ թվում՝ հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը, բաց նամակ են հրապարակել, որտեղ խստորեն քննադատում են ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Փարիզի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ համընդհանուր համաձայնագրի մասին. այս մասին հաղորդում է CNN-ը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 6Ա շենքի մոտակայքում:
Եթե ուշադիր նայենք, ապա գաղափարական արևմտամետ ազդեցիկ ընդդիմություն այդպես էլ չունեցանք, իսկ խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն: Ավելի ճիշտ, ոչ թե չունեցանք, այլ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդպիսին չձևավորվի: Իսկ հիմա ՌԴ-ին հաճոյանալու, խաթարված վստահությունը վերականգնելու համար փորձ արվեց ցույց տալ, թե մեր ռազմավարական դաշնակցի դեմ իշխանության մի թևի «տակից» գործելը բացահայտված է, «մեղավորներն» էլ՝ պատժված, ինչի վկայությունն են նախագահի մերձավոր շրջապատից որոշ պաշտոնանկություններ:
Այսօր մեկնարկում է Վրաստանի ակումբային առաջնությունը, որին մասնակցում են 8 ակումբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 22-ին` ժամը 17.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Բեյրութի «Փյունիկիա» հյուրանոցի «Բիբլոս» մեծ հանդիսասրահում սեպտեմբերի 21ին տեղի է ունեցել Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ու դեմոկրատ թեկնածուների համար շուտով կսկսվի ընտրապայքարի ամենակարեւոր հատվածներից մեկը, կամ ամենակարեւոր հատվածը։ Խոսքը նախագահական բանավեճի ժամանակահատվածն է, երբ կողմերը հրավիրվում եմ հեռուստակայան, պատասխանելու լրագրողի ու իրենց մեկը մյուսին հղված հարցերին։
Կառավարության հնարավոր վերադասավորումների շուրջ տեղի ունեցող գործընթացները շարունակվում են:
Հայկական բանակի սպառազինության և տեխնիկական համալրվածության հետ կապված որևէ կասկած չի կարող լինել:
Միակ բացառությունն այն է, որ նորանշանակ վարչապետը պարտավորված է այս գործում հարգելու ՀՅԴ կուսակցության հետ կոալիցիոն պայմանավորվածությունը: Հետևաբար՝ նոր կառավարության կազմում առնվազն երեք նախարար «ակամա» է նշանակելու:
ՄԱԿ-ը վերսկսել է Սիրիա մարդասիրական ավտոշարասյուների նախապատրաստական աշխատանքը այն բանից հետո, երբ կասեցվել էր նրանց տեղաշարժը Ուրում էլ-Կուբրե շրջանում հարձակումից հետո։
Գյումրիում ԲՀԿն կշարունակի ընտրապայքարը, իսկ ավագանու թեկնածու Վարդևան Գրիգորյանը կշարունակի գլխավորել ԲՀԿ ցուցակը:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ ՀայդերԱլ Աբադիի հետ քննարկել է «Իսլամականպետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Մոսուլի ազատագրման հետ կապված հարցեր:
Դմիտրի Սելյուկը հայհոյանքներ է թափում և չի հանգստանում:«Պեպը հաջողակ էր «Բարսելոնայում» և «Բավարիայում», բայց նայեք նրա նվաճումներին:
38-ամյա կնոջը սպանած ամուսնուն կալանավորեցին:
Իրանցի նախարարը այցելել է ամերիկյան բանակցային աշխատասենյակ, որտեղ նրան սպասում էր Ջոն Քերին:
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններից ելնելով՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարող է մոտավոր պատկեր կազմել ապագա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Նրա կարծիքով՝ ի տարբերություն մյուս համայնքների ՏԻՄ ընտրությունների, Վանաձորում և Գյումրիում դրանք ավելի լուրջ կլինեն, քանի որ կլինեն քաղաքական: Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ խորհրդարանականի «մինի մոդելն» է փորձարկվելու:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել «ԲՄՎ, Մինի և Ռոլլս-Ռոյս» ցուցասրահի բացման արարողությանը: