Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու որոշումը պետք է կայացնի ժողովուրդը․ Բաքվում ԱՄՆ դեսպան
Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու որոշումը պետք է կայացնեն ադրբեջանցիները։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունները չափազանց լուրջ քայլ են։
Ամերիկացի դիվանագետը նաև նշել է, որ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը տնտեսության և առևտրի ոլորտում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2016թ․ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։