Երևանում բնակվում է 1 միլիոն 074.1 հազար մարդ. վիճակագրություն
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 995.1 հազար մարդ, որից 1 միլիոն 905.7 հազարը քաղաքներում, իսկ 1 միլիոն 089.4 հազարը` գյուղերում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ ամենաշատ բնակեցված մարզերից են Արմավիրի, Արարատի և Կ ոտայքի մարզերը` համապատասխանաբար 266.2 հազար, 258.8 հազար և 253.9 հազար բնակչությամբ: Իսկ ամենիչ քիչ բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորինն է` 50.8 հազար բնակչով:
Երկրի մայրաքաղաքում բնակվում են 1 միլիոն 074.1 հազար մարդ: Երևան քաղաքում ամենից շատ բնակեցված համայնքներն են Շենգավիթը` 139.2 հազար, Մալաթիա-Սեբաստիան` 136.2 հազար և Նոր Նորքը` 130.6 հազար բնակչով: Նուբարաշեն համայնքում բնակվում է ընդամենը 9.8 հազար մարդ, այն ամենաքիչ բնակեցված համայնքն է:
Բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ստացման սկզբնաղբյուրը բնակչության մարդահամարներն են: Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների (հաշվառվածների) թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների (հաշվառումից հանվածների) թվաքանակը:
Մարդահամարի արդյունքներով հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական բնակչություն և առկա բնակչություն: Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները: Ժամանակավոր բացակայողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից բացակայում են մինչև մեկ տարի ժամկետով: Առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդա- համարի պահին գտնվել են տվյ ալ տարածքում, ներառյալ ժամանակավոր բնակվողները: Ժամանակավոր բնակվողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին չբնակվելով մշտապես` գտնվում են տվյալ տարածքում մինչև մեկ տարի ժամկետով: