«Տանը նստելը, թերեւս, վերջին բանն է, ինչով ես կցանկանայի զբաղվել». Հիլարի Քլինթոն
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը սեպտեմբերի 15-ին վերսկսել է ընտրարշավը, ասել է, որ թոքաբորբի պատճառովեռօրյա հարկադրական դադարն իրեն օգնել Է ավելի լավ հասկանալու, թե հանուն ինչի է ինքը պայքարում պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է BBC-ն:
«Ես իմ թեկնածությունն առաջադրում եմ բոլոր նրանց համար, ովքեր առանց ձեռքները ծալելու աշխատում են՝ իրենց ընտանիքին օգնելու համար: Բոլոր նրանց համար, ովքեր, ծանր հարված ստանալով, կարողացել են վերստին ոտքի կանգնել»,- ասել է Քլինթոնը՝ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած այն միջադեպից հետո հասարակության առջեւ իր առաջին ելույթում, երբ իրեն վատ է զգացել 2001 թվականի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին կազմակերպված սգո արարողության ժամանակ:
«Տանը նստելը, թերեւս, վերջին բանն է, ինչով ես կցանկանայի զբաղվել»,- ասել է Քլինթոնը: Նա հավելել է, որ իրեն լավ է զգում: Քլինթոնի բուժող բժիշկ Լիսա Բարդաքը նախօրյակին հասկանալ է տվել, որ Քլինթոնն առողջ է եւ պատրաստ Է աշխատելու ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: