Բիշքեկում ընթանում է ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հանդիպման շրջանակներում նախարարները վերջնականապես կհամաձայնեցնեն ու կպատրաստեն այն փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդին:

Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նախագահությամբ: Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին «Ալա Արչա» պետական նստավայրում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ղրղզստանի ԱԳ նախարարության ինտեգրացիոն միավորումների դեպարտամենտի տնօրեն Բոլոտբեկ Մուկաշեւը ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված Է 16 հարց: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն պետությունների ղեկավարների կողմից ստորագրման պատրաստված համատեղ հայտարարությունների տեքստերը: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է ԱՊՀ-ի 25-ամյակի առթիվ համատեղ հայտարարությանը, որում ամփոփված են Համագործակցության գործունեության արդյունքները եւ նախանշված են համագործակցության ընդլայնման ու խո րացման պլանները, այդ թվում՝ արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում:

ԱՊՀ-ի ԱԳ նախարարները նաեւ կքննարկեն 2017-2019 թվականներին հատուկ ծառայությունների գծով ահաբեկչությանը հակազդման ծրագիրը, իրավապահ մարմինների գծով 2016-2020 թվականներին տեղեկատվական տեխնոլոգիաների հանցավոր օգտագործմանը հակազդելու ծրագիրը, ինչպես նաեւ 2020 թվականին ԱՊՀ-ի երկրներում մարդահամարի անցկացման հարցը: Նաեւ պլանավորվում Է, որ 2017 թվականը ԱՊՀ-ում կհայտարարվի Ընտանիքի տարի, իսկ 2018-ը՝ Մշակույթի տարի:

Բացի այդ, եւս մի շարք փաստաթղթեր կստորագրվեն «ԱՊՀ-ի երկրների մշակութային մայրաքաղաքը» ծրագրի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս