Բաժիններ՝

Ավազակային հարձակում Արզնիում. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արզնի գյուղի 15-րդ փողոցի 62 տան բնակիչ, 37-ամյա Մարիամ Ոսկանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ից մինչև 04.00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է կատարվել իր և դստեր նկատմամբ։

Ոստիկաններին և քննիչներին տուժած Մ. Ոսկանյանը հայտնել է, որ 3 դիմակավորված անձինք խոհանոցի բաց պատուհանից ներս են գործել բնակարան, ապա դանակի սպառնալիքի տակ իրենից և իր աղջկանից՝ 18-ամյա Աստղիկ Չիլինգարյանից պահանջել և հափշտակել են 1 հատ Sony տեսակի տեսախցիկ, 1 հատ Medion տեսակի տեսաձայնագրիչ, 1 հատ Sony և iPhone տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատ փայտամշակման ֆռեզ, 4 հատ «Մոսկաթո» տեսակի գինի և 30 հազար ՀՀ դրամ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս