Մերկելը հնարավոր ամեն ինչ անելու Է ԵՄ-ի երկրներին համախմբելու համար. Bloomberg

Գերամանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել Եվրամիության երկրներին համախմբելու համար եւ այն կարծիքին է, որ ներկայիս տեսքով ԵՄ-ի պահանումը «պատերազմի ու խաղաղության հարց» Է դառնում: Այս մասին  սեպտեմբերի 16-ին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Սեպտեմբերի 15-ի երեկոյան ճառով հանդես գալով Պոտսդամում, Մերկելն ընդգծել է, որ «ազգայնականությունը, էգոիզմն ու արմատականացման միտումները խանգարում եւ նույնիսկ տորպեդահարում են համատեղ եվրոպական գործողությունները»: «Սա պատերազմի ու խաղաղության հարց է: Ես երբեք չեմ թուլացնի ջանքերս ընդհանուր Եվրոպայի ամրապնդմանն ուղղված աշխատանքում»,- ասել է նա:

«Այժմ Եվրոպան ամենեւին լավ վիճակում չէ»,- ընդգծել է Մերկելը Բրատիսլավայում Եվրամիության 27 երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ հանրակցության ապագան է քննարկվելու ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումից հետո:

Նա հավելել է, որ «Եվրոպայի այդ վիճակն իրեն ցավ է պատճառում», եւ պատրաստակամություն է հայտնել «հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվի այն, ինչի համար ժամանակին հանդես Էր գալիս մեր հանրակցությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս