Բաժիններ՝

Վենետիկյան հանձնաժողովը կհրապարակի Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իր գնահատականը

Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը հաջորդ շաբաթ՝ Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախօրեին, կհրապարակի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր գնահատականը։

Ավելի վաղ ԵԽԽՎ բյուրոն կոչ էր արել Վենետիկյան հանձնաժողովին ստուգել և գնահատել Ադրբեջանի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի պահանջներին և չափորոշիչներին։

ԵԽԽՎ բյուրոն այդ քայլին դիմեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեցին Վենետիկյան հանձնաժողովի փորձաքննությանն ուղարկել Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930