Բաժիններ՝

Սիրիայի իշխանություններն ու ապստամբները խոչընդոտում են մարդասիրական օգնությունը տեղ հասցնելուն. ՄԱԿ

ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեղադրել են Սիրիայում հակամարտության երկու կողմերին՝ թե՛ Սիրիայի իշխանություններին, թե՛ ապստամբներին նրանում, որ խոչընդոտներ են առաջացնում հրադադարի ռեժիմի ժամանակ մարդասիրական բեռները տեղ հասցնելու համար։

ՄԱԿ-ում Սիրիայի հարցով դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է վերահսկեին զինված ուժերի հետ քաշումը Հալեպի Կաստելլո ճանապարհից, ինչպես նաև քննադատել է Դամասկոսին, որը նախկինի պես թույլտվություն չի տվել մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար։

Մարդասիրական օգնության ծրագրի կոորդինատոր Յան Էգելանդը հայտարարել է, որ թե՛ ապստամբները, թե՛ սիրիական կառավարությունը պատասխանատու են Հալեպում մատակարարումների ուշացման համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս