The Late Late Show-ի հաղորդավար Ջեյմս Կորդենը նկարահանման է հրավիրել Օլիմպիական խաղերի իննակի չեմպիոնին: Երեկոյան շոուի աշխատակիցները և նրանց միացած հոլիվուդյան արտիստ Օուեն Ուիլսոնը մարտահրավեր էին նետել Ուսեին Բոլտին:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է 800 միլիոն դոլարով՝ կազմելով 3,7 միլիարդ դոլար: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Forbes հանդեսը:
Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան հրապարակել է կազմը, որը կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում կայանալիք Դանիայի և Հայաստանի ընտրանիների դեմ առաջիկա հանդիպումներին:
«Ծրագրի շրջանակներում ընդգրկել ենք հետևյալ արժեշղթաները՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, ներառյալ՝ հյութեր, պահածոներ և այլ կողմնակի արտադրանքներ։ Հաջորդ արժեշղթան՝ մեղր և մեղրաբուծական արտադրանք, փորձարարական մշակաբույսեր»,- նշեց Հ. Ալթունյանը։
Համաշխարհային լրատվության հիմնական թեման Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի մահվան գույժն է ու կենսագրությունը: Ու դա զարմանալի չէ: Նրան սովորական քաղաքական դեմք չես համարի: Շատերի համար նա պետությանն ու ազգին ծառայած գործչի մարմնավորում է:
«Հենց Հանրային հեռուստաընկերության եթերում է, որ պետք է ասես՝ ճիշտը սա է, քանի որ մենք չենք կարող փողոցում կանգնել կամ բղավել՝ դու սխալ ես երգում։ Հենց եթերների միջոցով է, որ պետք է կարողանանք ասել՝ դու ճիշտ ես, դու՝ սխալ։ Արդեն քանի՜ տարի է՝ պայքարում ենք, որ լավ երգեն, որակով երաժշտություն լինի։ Հենց այսպես պետք է տարբերեն լավ և վատ երաժշտությունը»։
Կառավարութունը հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Թայսոն Ֆյուրիի և Վլադիմիր Կլիչկոյի միջև մենամարտի հետաձգումից հետո ուկրաինացու թիմը մտադիր է կազմակերպել մենամարտ ևս մեկ բրիտանացի բռնցքամարտիկի՝ Էնտոնի Ջոշուայի հետ:
Ըստ ակադեմիկոսի, Հայաստանի տնտեսությունը ունի 6 հիմնական «սև խոռոչներ»
Սովորական ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը մեծացնում է սրտի անբավարարության վտանգը. այս եզրակացության են եկել The British Medical Journal –ում հրապարակված հետազոտության հեղինակները։
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հանդիպեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ Դեյվ Էթլին և 6-րդ հետևակային գումարտակի հրամանատար , գնդապետ Ջոն Փինհեյլին:
«Համեղ օրգանական մեղրը, մրգերը, հատապտուղները, դեղաբույսերը, ձիթապտուղն ու գինին կոգեշնչեն մյուսներին՝ արտադրել օրգանական մթերք»,- ասաց Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդորթերը։
«Հայաստանը պետք է հետապնդի ՌԴ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու քաղաքականություն, նվաճելով ավելի մեծ հարգանք և ավելի շատ դիվիդենտներ ՌԴ-ի աչքում` այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն միակ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում, միակ երկիրը, որը տեղակայել է ռուսական ռազմական բազա, միակ երկիրն այս տարածաշրջանում, որը և՛ ԵՏՄ, և՛ ՀԱՊԿ անդամ է»։
Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017թ. տարեկան ծրագիրն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Հարցին, թե արդյոք այս տոկոսադրույքնե՞րն էին մեր տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ բանկերի հաշվետվությունները` շահութաբերություն, վերադարձելիություն և այլն, ցույց են տալիս, որ համակարգում ճգնաժամային երևույթներ են սկսվում, այսինքն` տնտեսական ճգնաժամը փոխանցվում է բանկային համակարգ։
Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2017թ. ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 928 մլն դրամ:
ԿԲ խորհրդի սեպտեմբերի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՍԱՌՏԵ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 233 լիցենզիան
Հոկտեմբերի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում` համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի և հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին:
Սեպտեմբերի 23-ից ի վեր Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող արեւելյան թաղամասերում, որոնց վրա հարձակում են ծավալել կառավարամետ ուժերը, զոհվել է առնազն 96 երեխա, եւս 223-ը վերքեր են ստացել: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյան նաև Միխայիլ Տալի հուշամրցաշարի երեք տուրերում արդեն երրորդ պարտիան է ոչ-ոքի ավարտում։
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսը մեկնարկում է արդեն վաղը: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մի շարք հայկական և արտասահմանյան ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը և այն լուծումները, որոնք կարող են հեշտացնել մարդկանց կյանքը մի շարք ոլորտներում:
Ներկայիս կառավարության գործունեության համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն:
«Արևմուտքը տեսնում է, որ այս տարիներին իր համակիրների, իր մոդելի ուղղությամբ մտածողների և այն գնահատողների թիվը 5-8%-ից դարձել է 35-40%: Իսկ դա լուրջ ձեռքբերում է, և իրենք ուզում են այդ արդյունքն ամրացնել»:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց «Օրակլ» կորպորացիայի պատվիրակությանը` զարգացման գծով տնօրեն Բաբակ Կոբարի գլխավորությամբ:
Երևանի հյուրանոցներից մեկում Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Պաշտպանության նախարար Էշթըն Քարթերն այս զենքերի արդիականացումը համարում է Պենտագոնի առջեւ դրված թիվ մեկ առաջադրանքը, ում խոսքերով, միջուկային առաքելությունն Ամերիկայի անվտանգության հիմնաքարերից մեկն է։
Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 474.57 դրամ