«Ես չեմ կարող ասել»,- այսպես արձագանքեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը՝ հարցին, թե ինչպես է գնահատում պաշտոնում իր վերանշանակման հավանականությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական է բնութագրել ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ընթացքը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։
ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները հուշագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին, որը վերաբերում է անվտանգության հարցերին, հայտնում է Reuters-ը։
Հարցին՝ ինչ ռեսուրսներ կավելացնի Հայատսանի համար գլխավոր քարտուղարի պաշտոնը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են բարձրագրույն մարմնի կողմից, որոշումները որպես կանոն կոնսեսուսային են, «բայց ինքնին գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր է»։
ԱԺ նիստում ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից փորձեց պարզել՝ կա՞ն արդյոք ուսումնասիրություններ, թե գյուղացին որքան է տուժում միջնորդական ծառայությունների արհեստական առկայության պայմաններում։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն խնդրել է օգնել վերացնել երկրի հյուսիսային նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։ Ճեպազրույցին մասնակցել են 9 ասիական երկրների, այդ թվում՝ Մոնղոլիայի, Վիետնամի, Լաոսի ներկայացուցիչներ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Մահվան ելքով վրաերթ, 7-ամյա որդու կորուստ, դանակահարություն:
«Ինչ է նշանակում՝ դրսի կադր է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչ է նշանակում՝ հանրապետական չէ, եթե Հանրապետականի ցուցակով անցել էր ժամանակին Երևանի ընտրություններում, հիմա էլ է քաղաքացի և չի դադարել քաղաքացի լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ Քոչարյանը։
Ըստ Տ. Հակոբյանի՝ մի հեռուստաընկերություն կարող է դավանել սոցիալիստական գաղափարներ, մյուսը՝ ազատական, երրորդը՝ ազգայնական. «Հետևաբար, պետք է հնարավորություն տալ հասարակությանն այդ բազմազանությունից ստանալ տեղեկատվություն, ինչը մեզ մոտ ինչ-որ առումով ապահովված է: Բայց քանի որ շատ մշուշոտ են չափորոշիչները, հանձնաժողովը, բացի նախընտրական շրջանից, շատ հաճախ դրա հնարավորությունները չունի»:
ԱՄՆ հետախուզական ծառայություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ հետախուզական օպերացիաներն այն մասշտաբների, որոնք խոշորագույնն են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
«Մեզ հետաքրքրում են Հ1-ի լուրերը, որի լուսաբանման մակարդակից, ձևից ու բովանդակությունից անձամբ ես շատ դժգոհ եմ։ Եթե քաղաքական բլոկը ներկայացվում է այն ճաշակով, այն տեսքով, որը ժողովրդին կատաղեցնում է, ուրեմն՝ այս համակարգային բարեփոխումների ընթացքում դա էլ պետք է փոխվի»։
«Եթե ինձ պատմեին, որ նման բան կա, ես ուղղակի չէի հավատա, խոսքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մասին է։ Ալիքը փոխելիս՝ մի նախադասություն հնչեց, որ ուղղակի ես ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել։ Ես այդ մասին ֆեյսբուքյան գրառում արեցի ու արձագանքներից հասկացա, որ այդ հաղորդման մեջ դա սովորական երևույթ է։ Ուզում եմ՝ պատկերացնենք ձեր գործողություններն այս կարգի հաղորդումների նկատմամբ, որտեղ, ասենք, բանավոր պոռնո տեսարաններ են նկարագրվում»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով, ուժեղացրել է տարաձայնությունները Սպիտակ տան և Պենտագոնի միջև, գրում է The New York Times-ը։
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարի պաշտոնակատարին մի քանի հարց տվեց, ապա ասաց. «Ինչ եմ առաջարկում զեկուցողներին. քանի որ մենք անցնում ենք համապատասխան ատյաններ և գիտենք՝ ինչի մասին է խոսքը, զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է»:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկել էր համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
«Պարո´ն Մինասյան, ես չեմ ասում՝ Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Մենք կառույց ունենք: Իմիջիայլոց, անդրադառնալով այն հանձնարարականներին՝ ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել: Ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքն իր գործառույթը կատարի ընդամենը»:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին պայմանավորվել են երկարաձգել Սիրիայում հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով, հայտնում է Reuters-ը։
«Սարսափելի լարված իրավիճակ է, մարդիկ կրկին փակելու են մայրուղին, սպառնում են, որ երեխաներին չեն ուղարկելու դպրոց և մանկապարտեզ, ծայրահեղ քայլերի են դիմելու, որովհետև մեկ տարի առաջ խոստացված խաղողի մթերման գումարն այդպես էլ մարդիկ չեն կարողացել ստանալ։ Իրավիճակը սարսափելի լարված է, աղավնաձորցիները պատրաստ են ծայրահեղ քայլերի, երեխաները վաղվանից դպրոց և մանկապարտեզ չեն գնալու։ Կառավարության ուշադրությունը հավիրում եմ այս խնդրի վրա, որպեսզի այն կարգավորեն»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։
ՍՊԾ դիտացանցը սեպտեմբերի 8-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը տեղյակ չէ, որ Հայաստանում բիզնեսներ են խլվել, սակայն լսել է այդ մասին: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց Հ.Հարությունյանը, ինքը բիզնեսներից հեռու է 4 մլրդ կմ-ով:
Հորդառատ անձրևների հետևանքով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի փողոցները կարմիր են ներկվել կենդանիների զանգվածային սպանդից հետո, որն իրականացվել է մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ, հայտնում է chicagotribune-ը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հրաժարվեց գնահատականներ տալ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը:
Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, մասնագիտական ու կառավարչական մեծ փորձն ու հմտությունները և մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս աշխատանքում ևս Ձեր ողջ ներուժն ի սպաս եք դնելու հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման ռազմավարական գործին:
Հորդառատ անձրևների և քամու հետևանքով տուժել են Արևելյան Վրաստանի Լագոդեխի շրջանի երեք գյուղեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու մատչելի և որակյալ բուժօգնություն, հերթական քայլն է կատարում քաղաքացիներին ընդառաջ: Այս մասին տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Անկարա, որտեղ կքննարկի սիրիական ճգնաժամը իր թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ։
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել Է ինժեներական զորքերի ստորաբաժանումների ճամբարային հավաքը: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներին, որոնք կտեւեն մեկ ամիս, մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր ռազմական հատուկ տեխնիկա:
Վրաստանի պետական դպրոցներում ու մանկապարտեզներում սկսվել է ուսումնական տարին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Սիրիայում Թուրքիայի ցանկացած գործողություն պետք է իրականացվի համաձայն միջազգային նորմերի և պաշտոնական Դամասկոսի համաձայնությամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Հուսեյին Ջաբեր Անսարին մամուլի ասուլիսի ժամանակ։