Փարիզում բողոքի ցույցերը վերածել են ոստիկանության հետ բախումների
Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքի ցույց անող երիտասարդների դեմ, հայտնում է AFP-ն։
Բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 13 հազար մարդ։
Ցույցի մասնակիցների մեծ մասը խաղաղ անցել է Փարիզի փողոցներով՝ վանկարկելով կարգախոսներ, սակայն ցուցարարների ոչ մեծ խմբեր ոստիկանների ուղղությամբ սկսել են նետել «Մոլոտովի կոկտեյլներ» և այլ առարկաներ։
Ոստիկանների հետ բախումների հետևանքով տուժել է նվազագույնը 12 մարդ՝ 4 ցուցարար և 8 իրավապահ։ Ավելի քան 10 մարդ ձերբակալվել է։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, սա աշխատանքային բարեփոխումների դեմ բողոքի 14-րդ ակցիան է վերջին 6 ամսվա ընթացքում։
Նախորդ գրեթե բոլոր ցույցերը նույնպես ավարտվել են բռնություններով և անկարգություններով։