Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, որ ինքը գոհ է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրումից:
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս անգամ հայտնի գործակալը խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարդկային որակների մասին:
2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն ավարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները. ֆիլմը մոնտաժման փուլում է, դրա թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չէ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է պրոդյուսեր Իգոր Լոպատենոկը:
Փոքր ընկերություններում մեկ աշխատակիցն անում է գրեթե ամեն ինչ, իսկ խոշորներում՝ միայն մի քանի գործառնություն: Արդյունքում՝ վատ ներքին հաղորդակցության և մրցակցության պատճառով ստացվում է անորակ կապ: Իսկ սա ազդում է ընկերության ընդհանուր աշխատանքի արդ յունքների վրա:
Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը Մոսկվայում Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է, որ Կարեն Կարապետյանին անձամբ ճանաչելով՝ մեծ համակրանքով է նրան վերաբերվում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է պահպանել ավանդույթը և «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ դերբիից հետո մրցակից ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հրավիրել մի գավաթ գինի խմելու: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբեր ականը:
«Այսպես կոչված՝ «ռուսական ծրագիրը» հատուկ, նպատակաուղղված տեղեկատվական լցոնում էր հայկական հասարակության համար, որպեսզի սրի տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ»։
Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով:
Թուրքիայի ներխուժումը Սիրիա բոլոր արտաքին դերակատարների հետ նախապես համաձայնեցված սցենար էր։ Ասեմ ավելին՝ այս ներխուժմանը դեմ չեն նաև սիրիական իշխանությունները։ Թեև նրանք հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ ու քննադատեցին Թուրքիային, բայց Սիրիայի ներսում տեղի ունեցող գործընթացները, և հատկապես՝ քրդական գործոնի ակտիվացումը, քրդական ինքնավարության ընթացքը ձեռնտու չէր ո՛չ սիրիական իշխանություններին, ո՛չ Իրանին, ո՛չ Թուրքիային, ինչո՞ւ ոչ՝ նաև արտաքին դերակատարներին։
2016 թվականի առաջին կիսամյակում ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դոլար։
Վորոնեժի զագսում գրանցել են նորածնի, որին ծնողներն անվանակոչել են Ստալին: Երեխան առաջինն է, որը նման անուն է կրում, հայտնում է «Վոլգոգրադ News»-ը: Զագսի վարչությունից հայտնել են, որ 2002 թվականից վարում են հազվագյուտ անունների հաշվառում:
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիիկ Խանդոյանի եղբայրը`Արարատ Խանդոյասնը հացադուլ է հայտարարել:
«Բնական է՝ որքան շատ լինեն հայազգի պատգամավորներ, դա միայն օգուտ է համայնքին, բայց ավելի կարևոր է, որ թեկուզ մեկ պատգամավոր ներկայացված լինի, սակայն ավելի ակտիվ լինի ու ավելի հաճախ անդրադառնա հայապահպանությանը, պառլամենտում բարձրացնի հայերին առնչվող խնդիրները, քան լինի 5-10 պատգամավոր, բայց իրենց ձայնը չբարձրացնեն տարբեր խնդիրների առնչությամբ։ Եղել են ազգությամբ վրացի պատգամավորներ, որոնք հայանպաստ դիրքորոշումներ են արտահայտել պառլամենտում։ Եղել են նաև հայազգի պատգամավորներ, որոնք ընդհանրապես ոչ մի խնդիր չեն բարձրացրել»։
«Ես կարող եմ ասել, որ կառավարման համակարգում լինելու են լուրջ փոփոխություններ, սակայն անուններ մենք չենք քննարկել: Կառավարության նոր կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն համաձայնագրի համատեքստում: Վստահ եմ, որ ձևավորվելու է մի թիմ, որն ունակ է լինելու համապատասխան ձևով արձագանքել առկա և առաջանալիք մարտահրավերներին»,- ասաց նա:
Բնակարանային-կոմունալ ծառայությունների գները 0.4%-ով աճել են
«Եթե մարդը ինքնուրույն հրաժարվել ա, ինչպե՞ս կգնահատեմ»,- ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Ռուսաստանի միջազգային պահուստները 2016թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ կազմել են 394.3 մլրդ դոլար` օգոստոսի 26-ի 396.9 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի բանկը:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նա նշեց, որ կառավարման համակարգը պարտավոր է արձագանքել հանրության վերաբերմունքին դրա նկատմամբ. հասարակությունը նաև նոր մոտեցումների, նոր լուծումների անհրաժեշտություն ունի: Նրա խոսքով` կառավարությունն ուներ գործունեության ծրագիր, և այն, ըստ էուիփթյան , պետք է վերանայվի, թարմացվի, համապատասխանեցվի ժամանակակից արտաքին և ներքին քաղաքական, նաև հանրային պահանջներին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ կառավարության աշխատակազմի «Վարչական օբյեկտների հիմանորոգում» ծրագրի գծով առկա 31 մլն դրամի տնտեսումն առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Խնձորի քացախը կարող է օգտագործվել ոչ միայն՝ որպես հակաբիոտիկ, այլև՝ ստամոքսի բակտերիալ ինֆեկցիաների պատճառով առաջացած լուծի կարգավորման միջոց: Այն նաև հանգստացնում է մարսողական համակարգի սպազմերը: Պարզապես 1 ճ/գ քացախն ավելացրեք մեկ բաժակ ջրի մեջ և խմեք:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններն ընթանում են ծրագրված գրաֆիկով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին` արդյոք մանրամա սների տիրապետում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԽ համանախագահների միջև տեղի ունեցած խորհրդակցությունից:
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կմնա կալանքի տակ: Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը:
Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացումից նախապատրաստական աշխատանքներում առաջացած խնդիրների պատճառով: Այս մասին հայտարարել է մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակող միության մամուլի ծառայությունից, գրում է «Իզվեստիան»:
Այս պահին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենում ՀՀԿ նիստը, որին մասնակցում է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշում է կայացվել վերանայել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հիշեցնելով, որ ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել սրտային վիրահատության` հատկապես ինվազիվ միջամտությունների ոլորտում։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կազմել է 474.96 դրամ