168.am-ի հարցին՝ ինչքանո՞վ է ճիշտ այդ լարված իրավիճակը թողնել երիտասարդներին, ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ հեղափոխությունն ինքներդ անեիք, հետո իշխանությունը հանձնեիք նոր սերնդին, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Հեղափոխությունը ոչ մեկը չի անելու՝ անկախ իր տարիքից, պետք է անենք միասին, ես ոչ մի տեղ չեմ գնալու, կմասնակցեմ, բայց չեմ մասնակցելու միայնակ, պետք ունենք նոր լուծումների և գիտակցման, որ Հայաստանի պետական որակն այնպիսի ցածրակետի է, որը 25 տարվա ընթացքում երբևէ չի տեսել»:
Evrensel թերթի աշխատակից Խազալ Օլմեզը, գտնվելով հղիության 6-րդ ամսում, Ստամբուլում ծեծի է ենթարկվել արմատական իսլամիստների կողմից այն բանի պատճառով, որ բաց հագուստ է կրել, հայտնում է Hurriyet-ը:
«Ես չեմ պատրաստվում այստեղ պաշտպանել Ռուսաստանին կամ նրա ղեկավարությանը, նրանք ինձ չեն վարձել, ես անկախ փորձագետ եմ, ուղղակի ուզում եմ ասել, որ դրան ուշադրություն եմ դարձրել, որովհետև հայկական ներուժը, տնտեսական, ռազմական պոտենցիալը մեծ չեն, ու հասկանալի է, որ նրա հովանոցը համարվում են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն: Ենթադրենք՝ այս կամ այն պատճառով Հայաստանն ազատվում է ռուսական գաղութատիրությունից, բայց դա չի նշանակում, որ այստեղ չի գա մեկ ուրիշը, ու նորից նույնն է լինելու»:
Օգոստոսի 4-8-ը առավելապես հյուսիսային շրջաններում` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ուկրաինական ճգնաժամն սկսելուց հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «ուժ ցուցադրեց»` հրաժարվելով Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» ռազմանավերը, սակայն ներկայումս երկրի ղեկավարը խուսափում է կոշտ հակառուսական հռետորաբանությունից, գրում է The Wall Street Journal-ը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի կառավարության հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունն անվանել է «գուշակություն սև մրուրով», հայտնում է RIA Novosti-ն:
«Դատարանում Պավել Մանուկյանը, իրոք, շատ ուժեղ ելույթ ունեցավ: Գիտեք` պատգարակի վրա տեղափոխվել էր դատարան: Նա դատարանին ներկայացրեց այն ամենը, ինչից դրդված իրենք ժողովրդի համար գնացին այդ քայլին: Ասաց, որ՝ իմ ժողովրդի համար չեմ խնայել ոչինչ, իմ ընտանիքը, նույնիսկ զոհասեղանին եմ դրել իմ 22-ամյա որդուն: Մի խոսքով` այո՛, շատ հուզիչ ելույթ է ունեցել»:
Հանրային պաշտպանի գրասենյակի իրավապաշտպան, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի իրավապաշտպան Արմինե Ֆանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ երեկ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնել և պահել, և 235 հոդվածի երրորդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կրել, պահել:
Emirates ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում, ինչից հետո սկսել է այրվել, հայտնում է Telegraph-ը:
Ռուսաստանի համար կարևոր է պետականության կորուստն արագացնող իշխանության տեղապահների հավատարմությունը, որը ժամանակ առ ժամանակ փորձարկվում է ավելի հավատարիմների կազմակերպած ռազմահայրենասիրական ակտերով։ Այո, մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Ամեն անգամ ուրիշ դարձող Հայաստանում։
Համեմատելով Ժիրայր Սէֆիլյանի վերջին հայտարարության (քաղաքական պահանջների) ու Սերժ Սարգսյանի ելույթի (քաղաքական հայտարարության) տեքստերը կարելի է եզրակացնել, որ սկզբունքային բոլոր հարցերում նրանք համաձայնության են եկել ու պոտենցիալ դաշնակիցներ են: Այդ փաստաթղթերի տարբերվող մասերը կարող են ունենալ տարբեր մեկնաբանություններ, որոնք, սակայն, պետք է անցնեն ժամանակի փորձությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին, հայտնում է APA գործակալությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն է հավաքագրել` «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավմանը հաջորդած 14 օրերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:
Ուկրաինան մինչև տարեվերջ պլանավորում է Ադրբեջանից և Ղազախստանից Եվրոպա մինչև 2 միլիոն տոննա նավթի փոխադրման պայմանագիր ստորագրել:
Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն այսօրվանից սկսել է հացադուլը` այսկերպ իր համերաշխությունը հայտնելով Ուժգորոդ քաղաքում ազատազրկված 2 բանտարկյալներին, հայտնել է նրա քույրը` Վերա Սավչենկոն:
Միջադեպը տեղի ունեցավ COTIF Tournament երիտասարդական մրցաշարում ԱՄՆ-ի և Բահրեյնի թիմերի միջև խաղի ժամանակ: Ծեծկռտուքը սկսվեց նրանից հետո, երբ Բահրեյնի խաղացողը 1 մետրից գնդակով հուժկու հարված հասցրեց պառկած մրցակցի գլխին: Դրանից հետռ կռվում էին ֆուտբոլիստները, մարզիչները և անձնակազմը:
Սերժ Սարգսյանի ուշադրությունն ենք հրավիրում, որ վերոհիշյալ դեպքերի ընթացքում հանիրավի ձերբակալվել է «Արձագանք» ռադիոկայանի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, ով առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվում է Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ոչ միայն բժիշկների, այլեւ ոստիկանների հսկողության տակ։ Նրա նկատմամբ կասկածանքը՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, ուղղակի անհեթեթ է Եղիշեին բոլոր ճանաչողների համար։
«Ես արդեն ԵԺԿ-ին նամակ ուղարկել եմ, սեպետբերին կլինեմ այնտեղ, մենք բոլոր ճակատներով ներսում, դրսում պետք է այնպես անենք, որ հայը մեր սեփական երկրում պաշտպանված լինի: Այս ճակատը և այս պայքարը պետք է տանենք հայկական ողջ աշխարհով, և եթե սփյուռքը շարունակի տիտիկ անել՝ կուսակցական կեղծ բաժանումների գնալ և մաս չկազմի այս ամենին, ոչ մի բան չի փոխվի: Եթե Արցախը պատրվակ դառնա, որ մեր սահմանները խոցելի են, ոչ մի բան մի արեք…»:
Լոնդոնի փողոցներում կավելանա զինված ոստիկանների թիվը, հայտնել են Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն ու Լոնդոնի ոստիկանության ղեկավար, սըր Բեռնարդ Հոգան-Հոուն, հայտնում է BBC-ն:
Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը:
««Մանչեսթեր Սիթին» ուրախ է հաղորդել «Շալկեից» Լերոյ Սանեի ձեռքբերման մասին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ ամառվա մեր 5-րդ ձեռքբերումը և ստացավ 19 համարի մարզաշապիկը: Սանեն կնքեց հնգամյա պայմանագիր»,- ասվում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը կտեղակայվի Անկարայից դուրս, հայտնում է թուրքական Haber7 թերթը` հղում կատարելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին:
Օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ դատարանները Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի հիմքում դրել են բացառապես ոստիկանների ցուցմունքները։
Նվազագույնը 22 մարդ է անհետ կորել Հնդկաստանի Մումբայ քաղաքը Գոա նահանգին միացնող կամրջի փլուզման հետևանքով, հայտնում է NDTV հեռուստաընկերությունը:
Հուլիսի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել է այն նույն մեղադրանքը, ինչ հուլիսի 31-ին իրավապահներին հանձնված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Այս մասին 168.am-ին հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նա տպավորություն ունի, որ մեղադրանքների որոշումները գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները:
ԱԺ ԲՀԿ Խբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ այցելել են ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ՝ տեսակցելու վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին:
Անհրաժեշտ է պահպանել դրական պահը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Սպիտակ տունը գաղտնի կերպով Իրանին է փոխանցել 400 միլիոն դոլար կանխիկ գումար, գրում է Wall Street Journal-ը` հղում կատարելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին: