Մարզուհին հաղորդել է, որ ավարտում է կարիերան «Օլիմպիադայից» հետո, իսկ սպորտը նրա համար կյանքի միակ իմաստն է:
Brikk ընկերությունը սկսել է ընդունել լյուքս iPhone 7-ի պատվերները: Թանկարժեք մետաղներից պատրաստված և ադամանդներով պատված սմարտֆոնը կարժենա 1.3 միլիոն դոլար:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
«Մենք չենք շփվել ոչ Մեսսիի, ոչ էլ նրա ընտանիքից որևէ մեկի հետ: Ես ուզում եմ հանդիպել և զրուցել Լեոյի հետ: Չեմ համոզի ոչ մի բան, ուղղակի հարկավոր է խոսել ֆուտբոլի մասին:
Տեխասցի գիտնականները տեսագրել են միջուկային պայթյունը, որն իրականացվել է հետազոտական ռեակտորի ներսում:
Պարանոցում կուտակված աղային գոյացությունները կարող են ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի պատճառ դառնալ: Սրա արդյունքում օրգանիզմում մի շարք լուրջ խախտումներ են ի հայտ գալիս:
168.am-ը ՀՀ Կենտրոնական բանկից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ՌԴ Կենտրոնական բանկի զգուշացումը Հայաստանից ֆիկտիվ ներմուծման սխեմայի առկայության մասին, ի՞նչ կասկածելի գործարքների, անօրինական դուրսբերվող ի՞նչ ծավալի դրամական միջոցների մասին է խոսքը, ովքե՞ր կամ ո՞ր կազմակերպություններն են ներգրավված այդ գործընթացներում:
Ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը` նպատակ ունենալով խրախուսել կրծքով սնուցումը և բարելավել երեխաների առողջությունն ամբողջ աշխարհում:
Խավին նվիրատվությունը կատարել է կազմակերպությանը, որը զբաղվում է փախստականների փրկությամբ, ովքեր փորձում են անցնել Միջերկրական ծովը: Ինչպես հաղորդում է Vanitatis.elconfidencial.com-ը, իսպանացին պլանավորել էր, որ զբոսանավն անմիջականորեն պետք է օգտագործվեր ծովում մարդկանց փրկելու համար, բայց, ըստ բարեգործական կազմակերպության հետ հասած համաձայնության, այն կվաճառվի աճուրդում, իսկ դրանից ստացված միջոցներով ձեռք կբերվեն մի քանի նավեր:
«Մենք տեսանք, որ Ռուսաստանը որևէ ձայն առանձնապես չհանեց այս իրադարձությունների ժամանակ, չնայած ամբողջ Հայաստանի ուժային կառույցներում ռուսական ազդեցության մարդիկ են, բայց մենք չտեսանք, որ Ռուսաստանը որևէ ձայն հանի՝ հաշվի առնելով, որ ինքը կորցնում է այդ մարդկանց»:
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ճաշկերույթ կկազմակերպի Լոս Անջելեսի իր առանձնատանը, որպեսզի միջոցներ հանգանակի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի համար:
Կարևորը գործողություններ անելն է: Գործողություններ կարո՞ղ է անել իշխանությունը, ուրեմն՝ լավ կլինի, եթե չի կարող, ուրեմն՝ ավելի վատ է լինելու. արտագաղթը կշարունակվի, մարդիկ կխփնվեն, էլի կսկսեն կրակել իրար վրա, զոհեր կտանք, թշնամին կուրախանա, և այլն:
«Այդ մարդիկ ոչ թե դուրս եկան փողոց կոնկրետ այդ զինված անձանց աջակցելու, այլ այն պատճառով, որ իշխանությունն իրենց ձայնը չի լսում, հաշվի չի առնում, չկա հաղորդակցություն իշխանության և հասարակության միջև: Եթե իշխանությունները չվերականգնեն այդ հաղորդակցությունը, ապա այդ հաղորդակցությունը ձևավորելու են հաջորդ իշխանությունները, որոնք կգան ներկայիս իշխանություններին փոխարինելու»:
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը կալանավորվել է:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը «փոքրիկ սեւ գրքույկ» է պահում, որում գրի է առնում իրեն դավաճանած մարդկանց անունները: Այս մասին գրում է Guardian թերթը՝ վկայակոչելով բելգիական զանգվածային լրատվամիջոցներին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը՝ «թքած Հայաստանի վրա», ուղղակի պատասխանն է այն ելույթներին, որոնք հնչել են նախորդ օրն Ազատության հրապարակում:
Մոուրինիոյի որոշմամբ՝ Շվայնշտայգերն իր 32-ամյակի օրն ազատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը: Ինչպես հաղորդում է Bild-ը, կիսապաշտպանին հայտարարվել է, որ նա հանվել է տրանսֆերի:
Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում ՄոսկվաԵրևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման:
Երեկ ուժգին քամու և տեղացած կարկուտի ու հորդառատ անձրևից առաջացած հեղեղների հետևանքով, նախնական տեղեկություններով, հանրապետությունում վնասվել են պտղատու այգիներ ու ցանքատարածություններ, ներհանրապետական նշանակության ավտոճանապարհներ, շինություններ, պոկվել են շենքերի տանիքներ:
ՀՀ ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից:
«Յուվենթուսի» ղեկավարները սկսել են բանակցությունները «ՊՍԺ»-ի և կիսապաշտպանի գործակալ Դոնատո Կամպլիի հետ: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, թուրինցիները գտնում են, որ Մարկո Վերատին կարող է փոխարինել Պոլ Պոգբային, ով մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Օգոստոսի 2-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում այրվում է տան տանիք:
Էրեբունու գործողությունը և դրան հետեւած Խորենացու եւ Սարի թաղի դեպքերը պիտի շարունակեն ունենալ իրենց իրավական, քաղաքական, ընդհանրապես հասարակական հետեւանքները: Եվ ինչպես յուրաքանչյուր ցավոտ կամ լրջորեն վնասված իրականություն, իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է վնասի վերահսկողության (Damage control) գործողությունների մի շարք։ Ընդ որում՝ ակնկալված ոչ միայն պետությունից, այլ նաեւ հասարակությունից։
The Guardian պարբերականը անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչների առօրյային:
168.am-ի տեղեկություններով՝ հայաստանյան տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների շրջանում բուռն դժգոհությունների ալիք առաջացրած «Յանդեքս» տաքսի ծառայությունը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 2-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում՝ թիվ 2 առողջարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշում են ընդունել մեկ երրորդով ավելացնել ռազմական ոստիկանության այն աշխատակիցների թիվը, որոնք ապահովելու են անվտանգությունը Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում:
Հուլիսի 30-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ անչափահաս մի տղա է դանակահարվել:
Ձեռքերի վրա պիգմենտային բծերը կարող են ի հայտ գալ այրվածքներից կամ այլ մաշկային վնասվածքներից հետո: budetezdorovy կայքն առաջարկում է հրաշալի քսուք, որը կօգնի ազատվել այս խնդրից, կլավացնի մաշկի վիճակն ու կհարթեցնի ձեռքերի ճաքերը: