«ԵԱՀԿ ՄԽ-ն ուսումնասիրում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը». Ուորլիք

Անհրաժեշտ է պահպանել դրական պահը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակված են շարունակել երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև:
Ուորլիքը նաև հայտնել է, որ համանախագահներն ուսումնասիրում են երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորությունը:

«Ներկա պահին մենք տարածաշրջան այցելելու որոշակի պլաններ չունենք, սակայն մենք մշտական կապի մեջ ենք կողմերի հետ` նախապատրաստելու նախագահների հաջորդ հանդիպումը»,- ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով` Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումները որոշակի արդյունքներ են տվել շփման գծում բռնությունները նվազեցնելու համար: Բանակցային գործընթացը վերականգնվել է, ձեռք է բերվել բռնությունների ռիսկերը նվազեցնելու համաձայնություն
«Բանակցային գործընթացը վերականգնվել է, համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել բռնության ռիսկերը»,- ասել է Ուորլիքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031