
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը դուրս կբերվի Անկարայից

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը կտեղակայվի Անկարայից դուրս, հայտնում է թուրքական Haber7 թերթը` հղում կատարելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին:
Թերթը դեռ չի հայտնում, թե որտեղ պետք է տեղակայվի Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը:
Նման փոփոխությունը տեղի կունենա Թուրքիայում անցկացվող ռազմական բարեփոխումների շրջանակում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ երկրի գրեթե բոլոր ուժային կառույցները կտեղակայվեն Անկարայից դուրս:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, որը հեղաշրջման փորձի մասնակիցները գրավել էին ապստամբության ժամանակ, գտնվում է Անկարայի կենտրոնում` երկրի խորհրդարանի և պաշտպանության նախարարության հարևանությամբ: