
Ավելի քան 20 մարդ է անհետ կորել Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով

Նվազագույնը 22 մարդ է անհետ կորել Հնդկաստանի Մումբայ քաղաքը Գոա նահանգին միացնող կամրջի փլուզման հետևանքով, հայտնում է NDTV հեռուստաընկերությունը:
Նախնական տվյալներով` ավտոբուսները Գոայից Մումբայ ուղևորվելիս ընկել են գետը ճանապարհի մի հատվածի քանդված լինելու հետևանքով: Ենթադրաբար, գետն է ընկել նաև մի քանի մարդատար մեքենա:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է Associated Press-ին, որ փրկարարները դեռ ողջ մնացած մարդկանց դեռ չեն հայտնաբերել:
Դեպքի վայր է ժամանել ավելի քան 80 փրկարար, այդ թվում` ջրասուզակներ:
Հաղորդվում է, որ հորդառատ անձրևների հետևանքով բարձրացել էր Սավատրի գետի մակարդակը: