
«Այո՛, Պավել Մանուկյանը շատ հուզիչ ելույթ է ունեցել». Ինեսսա Պետրոսյան

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը դատարանում իրեն կալանավորելու միջնորդության քննության ընթացքում շատ հուզիչ ելույթ է ունեցել: Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Դատարանում Պավել Մանուկյանը, իրոք, շատ ուժեղ ելույթ ունեցավ: Գիտեք` պատգարակի վրա տեղափոխվել էր դատարան: Նա դատարանին ներկայացրեց այն ամենը, ինչից դրդված իրենք ժողովրդի համար գնացին այդ քայլին: Ասաց, որ՝ իմ ժողովրդի համար չեմ խնայել ոչինչ, իմ ընտանիքը, նույնիսկ զոհասեղանին եմ դրել իմ 22-ամյա որդուն: Մի խոսքով` այո՛, շատ հուզիչ ելույթ է ունեցել: Հետագայում ելույթից որոշակի հատվածներ ձեզ կներկայացնենք»,- ասաց նա: