
Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 4-8-ը առավելապես հյուսիսային շրջաններում` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-8-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 4-8-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Երևանի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.40C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.80C