Բաժիններ՝

Լոնդոնում ահաբեկչական սպառնալիքի պատճառով կավելանա զինված ոստիկանների թիվը

Լոնդոնի փողոցներում կավելանա զինված ոստիկանների թիվը, հայտնել են Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն ու Լոնդոնի ոստիկանության ղեկավար, սըր Բեռնարդ Հոգան-Հոուն, հայտնում է BBC-ն:

Քաղաքի իշխանությունները նման քայլերի են դիմել Եվրոպայում ծայրահեղականների հաճախակի դարձած հարձակումների հետևանքով, մասնավորապես Ֆրանսիայի Լազուրե ափում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Հարձակումներ են տեղի ունեցել Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, և մեր կողմից հիմարություն կլիներ դա անտեսելը, այդ պատճառով կարևոր է, որ փողոցներում լինեն զինված սպաներ, որոնք կկարողանան պատասխանել սպառնալիքներին»,- հայտարարել է Հոգան-Հոուն:
Նրա խոսքով` զինված ոստիկանները շուրջօրյա պարեկություն կանեն քաղաքի որոշ շրջաններում: Առաջին հերթին խոսքը զբոսաշրջային տեսարժան վայրերի և մարդկանց կուտակումների վայրերում:

«Շատ կարևոր է, որ լոնդոնցիները վստահ լինեն, որ ոստիկանությունն ու անվտանգության ծառայություններն անում են ամեն ինչ` նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Սադիկ Խանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031