
Ստամբուլում հղի լրագրողին ծեծել են բաց հագուստի պատճառով

Evrensel թերթի աշխատակից Խազալ Օլմեզը, գտնվելով հղիության 6-րդ ամսում, Ստամբուլում ծեծի է ենթարկվել արմատական իսլամիստների կողմից այն բանի պատճառով, որ բաց հագուստ է կրել, հայտնում է Hurriyet-ը:
«Ես աշխատանքից տուն էի գնում իմ սովորական ճանապարհով, հանկարծ ինչ-որ մեկը քաշեց մազերս: Ես շրջվեցի, տեսա փարաջայով մի կնոջ և հարցրեցի, թե ինչ է անում, բայց նա հարձակվեց ինձ վրա` մեղադրելով, թե ես բաց հագուստ եմ կրում և Գյուլենի կողմնակիցներից եմ»,- պատմել է Օլմեզը:
Նրա խոսքով` հարձակմանը մասնակցել է 2 կին և 1 տեղամարդ, որոնք հայտարարել են, որ այսուհետ նա «պետք է հագնվի, ինչպես մենք ենք ցանկանում և լսի մեզ»:
Կինը պատմել է, որ նրանք կոչ են արել անցորդներին հարձակվել իր վրա և դատաստան տեսնել իր հետ:
Օլմեզը հայտնել է, որ իսլամիստների խումբը շարունակել է իրեն ծեծել անգամ ընկած ժամանակ: Նրան օգնել է մի տարեց կին, որը համոզել է հարձակվողներին կանգ առնել: