
Պեսկովը մեկնաբանել է Մեդվեդևի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի կառավարության հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունն անվանել է «գուշակություն սև մրուրով», հայտնում է RIA Novosti-ն:
«Կառավարության ապագա հրաժարականի թեմայով քննարկումները նոր չեն ինչպես մեր քաղաքագիտական շրջանակներում, այնպես էլ արտերկրում: Մենք գիտենք, որ նախանձելի շարունակականությամբ բոլորը գուշակում են սուրճի մրուրով, քիչ, թե շատ վստահությամբ կանխատեսում կառավարության առանձին անդամների կամ ողջ կառավարության, վարչապետի և մյուսների պաշտոնանկությունը»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ նման սպեկուլյացիաները դադարել են ընկալվել արժանահավատ:
Ավելի վաղ Financial Times պարբերականը հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կփոխեն իշխանության կառուցվածքը:
Պարբերականը հաղորդել էր, որ ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ կկատարի կառավարության կազմում: Նշվում էր, որ նա աշխատանքից կազատի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` նրա փոխարեն նշանակելով որևէ բարեփոխիչի, օրինակ` Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին: