
Պատգամավորներին արգելել են տեսակցել վերջին դեպքերից հետո կալանավորված անձանց

ԱԺ ԲՀԿ Խբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ այցելել են ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ՝ տեսակցելու վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին:
«Հանդիպեցինք ՔԿՀ-ի պետին, ով տեղեկացրեց, որ վերոնշյալ անձանց վրա նախաքննող մարմնի կողմից արգելանք է կիրառվել, դա նշանակում է, որ նրանց արգելվում է զանգեր կատարել, տեսակցել ազգականներին, հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին և այլ անձանց:
Սակայն, հարկ եմ համարում հրապարակել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետն ասում է` պատգամավորն անարգել իրավունք ունի կալանավայրեր մուտք և ելք կատարելու:
Էական խնդիր է, երբ պատգամավորին արգելում են տեսակցել կալանավորվածներին:
Մենք հետամուտ ենք լինելու և օրենսդրությամբ նախատեսված կարգով համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու»,- տեղեկացնում է Վահե Էնֆիաջյանը: