
Նադեժդա Սավչենկոն սկսել է հացադուլը

Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն այսօրվանից սկսել է հացադուլը` այսկերպ իր համերաշխությունը հայտնելով Ուժգորոդ քաղաքում ազատազրկված 2 բանտարկյալներին, հայտնել է նրա քույրը` Վերա Սավչենկոն:
«Նադեժդա Սավչենկոն առավոտից սկսել է հացադուլը»,- ասել է նա «Ինտերֆաքս-Ուկրիաինային տված հարցազրույցում»:
Նրա խոսքով` Սավչենկոյի հացադուլին արդեն միացել է 3 մարդ` 2 բանտարկյալ Ուկրաինայից և մեկ քաղաքացիական կին:
«Բացի այն, որ Նադյան գործում է որպես պատգամավոր, որպես եվրախորհրդարանական այն հարթակներում, որտեղ կարող է խոսել Ռուսաստանում ուկրաինացի քաղբանտարկյալների մասին, նա գործի է դրել նաև իր անձնական գործիքը` հացադուլը»,- բացատրել է Սավչենկոյի քույրը:
Երեկ Կիևում կայացած ասուլիսի ժամանակ Սավչենկոն հայտարարել էր, որ հացադուլ է հայտարարում և պահանջում ազատել Ռուսաստանի և Դոնբասի տարածքում պահվող ուկրաինացի պատանդներին:
«Ես բազմաթիվ մեթոդներ եմ փորձել նրանց համար պայքարելիս, ինչպես ինձ համար պայքարում էր աշխարհը: Հիմա ես նրանց համար կպայքարեմ այնպես, ինչպես ինձ համար էի պայքարում»,- ասել էր Սավչենկոն: