
Օլանդը վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանի հետ. WSJ

Ուկրաինական ճգնաժամն սկսելուց հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «ուժ ցուցադրեց»` հրաժարվելով Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» ռազմանավերը, սակայն ներկայումս երկրի ղեկավարը խուսափում է կոշտ հակառուսական հռետորաբանությունից, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Օլանդը հայտարարեց, որ Ռուսաստանը Ֆրանսիայի համար «ո´չ սպառնալիք է, ո´չ հակառակորդ, այլ գործընկեր», ինչը Փարիզում ոմանց «շոկի մատնեց»:
Հոդվածագրի կարծիքով` Օլանդի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որպես գործընկեր, հասկանալի է 2017թ. նախագահական ժամկետի նրա հավակնությունների լույսի ներքո:
Ֆրանսիայի նախագահը ենթադրում է, որ Մոսկվայի հետ լավ հարաբերությունները նրա համար կապահովեն եվրոպացի ձախերի անվանական ղեկավարի դերը: Գերմանացիները և իտալացիները կարող են դրան գնալ:
Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ նախագահների թեկնածուների միջև առճակատումը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարցերում, Օլանդը շուտով պետք է ինչ-որ մեկի կողմից հանդես գա, նախազգուշացնում է հեղինակը:
Նա հիշեցնում է, որ Օլանդի հայտարարությունը հակասում է վերջերս ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրի արդյունքներին: