Զինծառայողին, որը եղել է ժամկետային ծառայության մեջ, նկատել են Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում՝ բնակիչներն արդեն նրան սահմանապահ զորքերին են հանձնել:
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում ձերբակալվել է լրագրող Էրջան Գյունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Մոդել եւ Հոնդուրասի Սանտա Բարբարայի դեպարտամենտի գեղեցկության մրցույթի հաղթող Կարինա Անդինոն անհայտ կորել է այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին դուրս է եկել սեփական տնից: Այս մասին հայտնել են աղջկա հարազատները:
Որակը այնքան վատ է, որ բարդ է հաստատ ասել մի բան։ Հարյուր տոկոսով չեմ կարող ասել, դրա համար էլ չեմ գրում։
Հայ գործարար, «Միկա լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը 2009 թվականի մարտի 20-ին հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ և զրույցի ընթացքում քննադատության է ենթարկել Հայաստանի կառավարության գործունեությունը և հարցականի տակ է դրել վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական որակները:
Դերասան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը և ՀՀ նախկին վարչապետ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադարձել են «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի ձերբակալությանը, որը հուլիսի 30-ին ձերբակալվել է և գտնվում է նախակաթվածային վիճակում:
«Ժառանգութուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանի ասուլիսը՝ ուղիղ:
Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Ճապոնիայի կառավարությունը հրաժարկան է ներկայացրել նախարարների կաբինետի նորացումից առաջ, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր դեմոկրատ մրցակցին` Հիլարի Քլինթոնին ոչ պիտանի է համարել նախագահական պաշտոնի համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ պաշտոնական թարմ տվյալների՝ ՀՀ մշտական բնակչությունը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել 12 միլիոն 995.1 հազար մարդ։ Անցած ուղիղ մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել 110 հազար 400ով։
Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աշխատակազմը կոչ է անում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին զերծ մնալ վրացական քաղաքական գործընթացներին միջամտելուց, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որշում է կայացրել 2 ամսով կալանավորել ազատամարտիկ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանին: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը: Դատարանի այս որոշումը բողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Ուշագրավ էր նրանով, որ այս անձնավորությունը 2016 թվականի հունվար-հունիսին պետբյուջ է վճարել 547.8 մլն դրամ և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 113-րդ հորիզոնականը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան, հայտնում է haqqin.az պորտալը` վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:
Սյունիքի մարզպետարանը 2016թ. համար պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու է 2 մլն դրամ, իսկ հակավիրուսային ծրագրերի և համակարգչային սարքերի պահպանման ու վերանորոգման համար՝ համապատասխանաբար 650 հազար և 750 հազար դրամ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիիի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Այսօր վաղ առավոտյան տեղեկատվություն ստացանք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Երևանի ներկայիս իրավիճակի մասին, որը վերաբերում է «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից զենքերը վայր դնելուն, լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառմանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևները Թբիլիսիի կենտրոնում խնդիրներ են առաջացրել ճանապարհներին, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Օգոստոսի 2-ին, ելույթ ունենալով լրագրողների առաջ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձյալ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային: Չնայած Կրեմլի հետ «կոշտ և բարդ հարաբերություններին», ինչպես նշել է Օբաման, ԱՄՆ-ը շարունակում է ճնշումը Մոսկվայի վրա` կապված նրա ուկրաինական քաղաքականության հետ:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը կալանավորվեց։
Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանը:
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել Է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը։
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը 4 օր ժամանակ: 2016-2017 մրցաշրջանի առաջին հանդիպումը Գյումրիի «Շիրակ&raq uo;-ի և Երևանի «Փյունիկ»-ի մրցավեճն է: Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 6-ին ժամը 17:30-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Նույն օրը արդեն ժամը 18:00-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի գավաթակիր Երևանի «Բանանց»-ը և «Արարատ»-ը:
Կան մարդիկ, ում բախտ է վիճակվել իրենց կարիերայի ընթացքում խաղալ այս երկու ֆուտբոլիստների հետ:
Հանձնաժողովը, որում ընդգրկվել են յոթ տղամարդ ու վեց կին, մտադիր է ուսումնասիրել կանանց դերը կաթոլիկ եկեղեցու ստեղծման գործումª սկսած նրա գոյության առաջին տարիներից:
Հնդկաստանցի զույգն արտասովոր հարսանիք է արել՝ միմյանց երդում տալով 90 մետր բարձրության վրա: