Հունիսի 15-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմավիր բժշկական կենտրոն»-ում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։
Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երեւան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը:
Ի հիշատակ Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի՝ կտեղադրվի հուշարձան, լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու անձի. նրանցից երիտասարդ տղան դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Մյուս մեղադրյալը, ով երիտասարդի ծանոթուհին է, դատապարտվել է տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:
991 թվականից շահագործված Արթիկի դպրոցը լիտվացիների նվերն էր 88-ի երկրաշարժից հետո, սակայն խնդիրներն այստեղ սկսվեցին, քանի որ տանիքի շինարարական աշխատանքները ոչ թե թերություններով, այլ առանց որոշակի նկատառումների է արվել:
ԼՂՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»:
Կասիլիասի կյանքի և ֆուտբոլային գործունեության մասին կենսագրական տվյալներ կարող է ասել «Արքայական ակումբի» ցանկացած երկրպագու: Այդ իսկ պատճառով 168.am-ը հավաքագրել է Կասիլիասի կյանքի այնպիսի դրվագներ, որոնց մասին գիտեն քչերը:
Դանակահարել է նախկին կնոջն ու նախկին քենուն:
Ամեն ինչ աշխարհում ունի իր նպատակը, յուրաքանչյուր հիվանդություն` իր դեղը, որը բուժում է այն, իսկ յուրաքանչյուր մարդ` իր ճակատագիրը:
Արևապսակի զանգվածների ժայթքումները՝ Արեգակնային համակարգի ամենաէներգետիկական պայթյունները, իրենցից ներկայացնում են մեծածավալ խոտորումներ, որոնք ձևավորվում են արևապսակի հետ և կապված են արեգակնային բռնկումների և արեգակնային էներգետիկական մասնիկների երևույթների հետ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 19-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Թերլեմեզյան, Սպորտի, Հասմիկի, Չուխաջյան, Գ. Զոհրապի, Ա. Սարգսյան փողոցների, Խ. Խաչատրյան, Վշտունի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան փող. 46-52, Սիսակյան 2, 4, 6, Հասրաթյան 6, 8, 10, 14 համարների ջրամատակարարումը:
25 տարվա փորձ ունեցող բժշկի խոսքերով՝ սրտանոթային հիվանդությունների դեմ բոլոր թերապիաներն անօգուտ են: Բոլոր այդ դեղամիջոցներն այլևս օգտակար չեն: Մի քանի տարի առաջ իսկական բացահայտում էր այն փաստը, որ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառն անոթների պատերի բորբոքումներն են: Աստիճանաբար այս բացահայտումը բերում է սրտի հիվանդությունների բուժման նոր մեթոդների:
ԱՄՆ-ում նոր 10 դոլարանոց թղթադրամի վրա ապագայում կնոջ դեմք կպատկերվի: Դեռ հայտնի չէ, թե ով է պատկերվելու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ պետք է հիշել նաև, որ ազատազրկման վայրերը «և՛ կոռուպցիայի բուն են, և՛, շատ կներեք, սև բիզնեսներ են: Եվ ինչքան շատ մարդ, այնքան այդ բիզնեսն այդտեղ կծաղկի». «Ես չեմ կարծում, որ միայն օրենսդրական փոփոխությամբ կշտկվի այդ իրավիճակը»:
«Ինձ առանձնապես չի հետաքրքրում ոչ մեկի մեկնաբանությունը կապված այդ ծրագրի հետ, հատկապես, որ անոնսի հետ կապված մենք մի փոքր խնդիրներ ունեցանք, որոնց մասին խոսել չեմ ուզում զուտ սոլիդարությունից ելնելով, ինչպես եւ չեմ խոսել նկարահանումներից հետո. մարդիկ ծրագիր են անում, ինչպես կարողանում են, այդպես էլ անում են, վարկանիշը ապահովում են, իրենց բռավո, ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ իմ ամեն մեկնաբանությունը կարող է հերթական ալիքը բարձրացնել»:
Հայազգի գիտնական Վիրջինիա Զաքյանն առաջին գիտնականն էր, ով ստեղծեց խմորասնկերի արհեստական քրոմոսոմ` սկիզբ դնելով թելոմերների ուսումնասիրման նոր մեթոդի, որն այսօր կիրառվում է բազմաթիվ այլ լաբորատորիաների կողմից։
«Մենք հավատում ենք, որ այս վարքով անհատները կարող են պերֆեկցիոնիստ լինել: Նկատի ունենք, որ նրանք անկարող են հանգստանալ, այդ իսկ պատճառով նրանք հակված են հաճախ նյարդայնանալու, անհամբեր են, հաճախ ձանձրանում են ամեն ինչից»:
Հայրս միշտ ասում էր և ասում է, որ ամենադժվար, ամենաբարդ հաղթանակն այն է, երբ կարողանում ես հաղթել ինքդ քեզ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում կան այդպիսի փուլեր, փորձություններ, որոնք նա պետք է հաղթահարի։ Ասում եմ` պետք է, քանի որ, ըստ իս` մարդուն տրվում է միայն այն, ինչ նա կարող է հաղթահարել։ Եվ ոչ ավելին։
Դատելով ամեն ինչից, «Ատլետիկոյին», այնուամենայնիվ, չի հաջողվի հրավիրել Կարլոս Տևեսին և, դրան գումարած, մենեջմենթը կարող է վաճառել Մարիո Մանջուկիչին, որի համար էլ ակումբը փնտրում է այլընտրանքային տարբերակներ:
«Ես ամեն դեպքում մտածում եմ, որ Ալիևը չի անի նման բան, քանի որ կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ մնացել է գոնե իրատեսականության մի չնչին հատիկ, և չեմ կարող ասել, որ Ալիևը Սահակաշվիլին է։ Ալիևը պրագմատիկ է, ի տարբերություն Սահակաշվիլիի, և չեմ կարծում, որ կգնա ավանտյուրայի»:
Ժամը 19:15-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 24-ամյա Սերոբ Վարդազարյանը իր վարած Opel Vectra մակնիշի 66 QQ 616 ավտոմեքենայով Դաշտավան –Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը թիմի հաջողությունները նշելուց հետո Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում սեփական Ֆերարիով ավտովթարի է ենթարկվել:
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը:
Այս ֆորումի ժամանակ մենք հաստատում ենք ձեռք բերելու և՛ բիզնեսի, և՛ պետության կողմից, որ` այո՛, մենք կարևորում ենք մեր ձեռնարկությունների համախմբվածությունը հանրապետության ներսում` տարբեր ոլորտներում, հատկապես` պետական։ Ինչո՞ւ եմ շեշտում` հատկապես պետական, որովհետև պետությունն առայժմ համարվում է ոլորտի ամենամեծ պատվիրատուն, իսկ դա երկար է տևելու` Հայաստանում պետությունը դեռ լինելու է IT ոլորտի ամենամեծ պատվիրատուն։
Ծաղկաշատում բնական գազ չկա, չի էլ եղել: Խմելու ջուրն էլ կրում են գյուղի աղբյուրներից: Դրանից բացի՝ գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհներն են անմխիթար վիճակում, ինչը դժվարացնում է կապը քաղաքի հետ:
«Սարսափելի է, որ մի կողմից՝ աճում է անպատժելիությունը ծագող կոնֆլիկտներում, մյուս կողմից՝ միջազգային հանրությունը, երևի թե, ի վիճակի չէ համատեղ աշխատել պատերազմները դադարեցնելու ու խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:
Ռազմական իրադրությունների պարզած այս խճանկարը անմիջապես ցույց է տալիս, որ Արեւմուտքի կողմից հեռակառավարվող այս պատերազմը մերթ սահմանափակ գործողություններով, պարագայաբար կառավարական ուժերին անուղղակիորեն սատարելով, փոխել է արդեն ԻՊ-ն իբրեւ գործիք ծառայեցնելու իր դասական վարքագիծը: Նպատակային խնդիրը ոչ թե վարչակարգի անմիջական տապալումն է, այլ փուլ առ փուլ թուլացումը, զուգահեռ` ժողովրդագրական համապատկերի հիմնովին շրջումով, ի գին տեղահանությունների՝ պետություններ եւ նոր սահմաններ առաջացնելով: