Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում, բարերար, ով Հայսստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին:
Վրացի փրկարարներն ու զինվորականները, ովքեր անցած գիշեր Վրաստանում զբաղվել են ջրհեղեղի ավերածությունների վերացման աշխատանքներով, Թբիլիսիի կենդանաբական այգու տարածքում հայտնաբերել են աղջկա դի, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական հեռուստատեսությանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
«Լաս Վեգասի մեգառեզորթի հայրը» կառուցեց ու բացեց հյուրանոց-խաղատներ, որոնք համարվում են աշխարհում խոշորագույնը: Դրանք բոլորն էլ գտվում են Լաս Վեգասում: Դրանք են International-ը (այժմ՝ Westgate Las Vegas)՝ 1969 թվականին, MGM Grand-ը (ներկայում՝ Bally’s Las Vegas)՝ 1973-ին ու ներկայիս MGM Grand Las Vegas-ը՝ 1993 թվականին:
Մովսես Հակոբյանի նշանակումից «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Հնարավոր է նա իր պաշտոնին հրաժեշտ տա ավելի վաղ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հավակնոտ նկրտումների, կուսակցություն ու քաղաքական բլոկ հիմնելու եւ առաջիկա պառլամենտում մեծամասնություն ունենալու ախորժակի մասին մենք արդեն գրել ենք։
Հունիսի 18-ին, ժամը 00.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իշխանաձորում գործող հակահրդեհային շտաբի պետ, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, դեպքի վայր են շտապել Աղաձոր համայնքի բնակիչներ և հրշեջների հետ սկսվել է հրդեհաշիջման աշխատանքները:
«Ասում են՝ հայի հետին խելքը մերը լինի. մենք ամեն անգամ դա ապացուցում ենք, մեր քաղաքաշինությամբ ավելացնում ենք ջրհեղեղի եւ այլ աղետների ռիսկերը»:
Աջափնյակ վարչական շրջանի տներից մեկի վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքից հետո հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվում:
«Բազմիցս ընտանիքի անդամներն ու ես խորհրդակցել ենք Ժաննայի բժիշկների հետ: Նրանցից յուրաքանչյուրը տեսել էր լուսանկարները, Ժաննայի վերջին անալիզները: Շատերն ասում էին, որ մենք կարծես պարտվել ենք, սակայն ոչ ոք նրանցից չէր կարող ասել, թե դա երբ տեղի կունանա, քանի որ դա Աստծո կամքն է: Այն մասին, որ ես Պլատոնին ծով եմ տանելու, հայտնի էր դեռ մեկ ամիս առաջ»:
Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով եւ ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
ՀՀ ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի եւ նրա կուսակից Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը:
«Մենք մեծապես կարևորում ենք գյուղական համայնքներին համացանցային հասանելիության տրամադրումը՝ ապահովելու համար աշխարհի հետ այդ բնակիչների անխափան հաղորդակցման կապը՝ միաժամանակ խթանելով այս գյուղերի և Արցախի Հանրապետության առևտրային, կրթական և սոցիալական զարգացումը»:
«Չճանաչված պետությունները կարող են օրինակ վերցնել Լեռնային Ղարաբաղից»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հարավային Օսեթիայի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» կանանց ասոցիացիայի նախագահ Լիրա Կոզաևան` անդրադառնալով Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Ղարաբաղի անցած ուղիներին:
Հունիսի 11-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել ճոճկանեցիների ու այրումեցիների ողջ ունեցվածքը:
Նիկոլ Քիդմանը Crystal + Lucy կինոմրցանակի հանձման արարողության ժամանակ որոշ դեպքեր է պատմել իր դերասանական կարիերայի սկզբնական շրջանի մասին, հայտնում է Associated Press-ը:
ԵՄ երկրները համաձայնել էին երկարեցնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Ուկրաինայի ճգնաժամի հարցում Մոսկվայի ունեցած դերի պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրներին:
Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում, տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է 47-ամյա որդու հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր և բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել որդու գլխին:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում:
Ինչ-որ ժամանակ Դուք մարդ եք եղել, հիմա էլ Ձեր մեջ քիչ չէ մարդկայինը: Բայց Դուք բավականին թանկ եք վճարել ձեռք բերած իմաստության դիմաց: Ձեր ճակատագիրն է` սիրել նրանց, ովքեր ավելի թույլ են Ձեզանից, միշտ լինել առաջնորդ և պատասխանատվություն կրել:
Այս հայտնի բաղադրատոմսը, ըստ healthyfoodteam.com-ի, հայտնագործվել է Հիլդեգարդ վոն Բինգենի (Hildegard von Bingen) կողմից, ով ապրել է ավելի քան 800 տարի առաջ և մահացել 81 տարեկան հասակում:
Հանիր 6 լուցկի այնպես, որ մնա ընդամենը 2 քառակուսի:
Իշխանության համար Բիբինի սպառնալիքներից առավել վտանգավոր կարող է լինել միայն հասարակական մեծ զանգվածներ ընդգրկող ընդվզումը: Այլապես բացառված չէ, որ մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն մի նիստ էլ հրավիրի՝ սակագինը Բիբինի ցանկացած չափով բարձրացնելու համար:
Փերիս Հիլթոնի եղբայրը՝ Hilton հյուրանոցների ցանցի ժառանգորդ Կոնրադ Հիլթոնը 2014թ. ինքնաթիռում դեբոշի պատճառով դատապարտվել է 750 ժամ հասարակական աշխատանքների ու 5 հազար դոլար տուգանքի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունիսի 21-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Էմմա Պետրոսյանի համերգը Կամերային նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Վահան Մարտիրոսյանն է, իսկ հատուկ հյուրերի շարքում կլինենք ես և Հակոբ Ջաղացպանյանը, ինչպես նաև այդ համերգի համար Մոսկվայից կժամանի դաշնակահար Մադատ Ամալեսովը, ով նաև գործիքավորումն է արել:
Խնկենու այլ անվանումներն են` խնկածառ, պիստակենի։ Սա աղտորազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտ 20 տեսակներ։ Աճում է չոր, քարքարոտ լանջերում, կիսաանապատներում։
Երեկ Գյումրու մարզային գրադարանի հարեւանությամբ գտնվող Կարի արտադրամասի մի քանի նախկին աշխատակիցներ՝ մոտ 20-26 հոգի, հավաքվել եւ պահանջում էին իրենց վճարել 2014 թվականի մայիսից օգոստոս ամիսների չվճարված աշխատավարձերը:
–
Մանրամասները ոստիկանության տեսանյութում