Արևմտյան Ասիայի և Ծոցի երկրների ղեկավարներին իմ հորդորն է՝ ճանաչել ձեր իրական թշնամուն․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Պարսից ծոցի իսլամադավան պետություններին հորդորել է համախմբվել ընդդեմ, իր բնորոշմամբ, «իրական թշնամու»՝ ընդգծելով, որ մուսուլմանների միջև տարաձայնությունները իրենց հակառակորդների շահերն են սպասարկում։Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

Խամենեիի ուղերձը հրապարակվել է Իսլամական միասնության շաբաթվա առթիվ, որը Մուհամմադ մարգարեի ծննդյան տարեդարձի կապակցությամբ է նշվում։

Խամենեին իսլամական համախմբման կոչ է արել, խոսել տարբեր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանականը, փոխգործակցության մասին՝ հայտարարելով, որ «գիտակցաբար կամ անգիտակցաբար» մուսուլմանների միջև տարաձայնություններ առաջացնողները Իսլամի թշնամիներին են օգնում։

Նա հարց է հնչեցրել՝ արդյո՞ք պաղեստինցիները «այսքան անօգնական» վիճակում կլինեին, եթե մուսուլմանները միասնական լինեին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31