Նոր 10 դոլարանց թղթադրամի վրա առաջին անգամ կին կպատկերվի

ԱՄՆ-ում նոր 10 դոլարանոց թղթադրամի վրա ապագայում կնոջ դեմք կպատկերվի: Դեռ հայտնի չէ, թե ով է պատկերվելու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոր թղթադրամը կտպագրվի 2020թ.՝ ԱՄՆ Սահմանադրության 19-րդ կետի փոփոխության 100-ամյակի կապակցությամբ, ինչի արդյունքում կանայք ձայնի իրավունք ստացան:

Կոնկրետ կնոջ ընտրության հարցում, ում դիմանկարը կհայտնվի նոր թղթադրամի վրա, կներգրավվի նաև լայն հասարակությունը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ որոնում է կնոջ, ով «պաշտպանել է մեր համընդգրկուն ժողովրդավարությունը»:

Ներկայում ամերիկյան թղթադրամների վրա պատկերված են միայն սպիտակամորթ տղամարդիկ: Նրանք բոլորն էլ եղել են քաղաքական առաջնորդներ:

Կնոջ դիմանկարը նոր 10 դոլարանոցի վրա կփոխարինի Ալեքսանդր Համիլթոնին, ով եղել է ԱՄՆ ֆինանսների առաջին նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930