«Էրեբունի» ԲԿ բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների ընդունելություն

ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսի Պողոսյանի գլխավորությամբ, նույն կենտրոնի մի շարք մանկաբարձ-գինեկոլոգներ հունիսի 19-ին և 20-ին ժամը 8:00-10:00-ը «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» կիրականացնեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, իսկ ժամը 10:00-ից հետո` պլանային վիրահատություններ:

ԼՂՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքցիները կարող են զանգահարել /047/ 94-38-86 հեռախոսահամարով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930