Բաժիններ՝

Աշխարհում 2014թ. գրանցվել է փախստականների ռեկորդային թիվ. ՄԱԿ

Ավելի քան 60 մլն մարդ է ստիպված եղել լքել իր տունը պատերազմների, կոնֆլիտների ու հետապնդումների պատճառով 2014 թվականին, հայտնում է RIA Novosti-ն:

Զեկույցի համաձայն՝ 2014 թվականի յուրաքանչյուր օր փախստականների, տեղահանված անձանց կամ քաղաքական ապաստանի կարիք ունեցող մարդկանց թիվն ավելացել է 42,5 հազարով, ինչը քառակի ավելի է 2010 թվականի համեմատ:

«Մենք կառուցվածքայի փոփոխությունների ականատեսներ ենք»,-ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեշի զեկույցում:

Տվյալների համաձայն, որը ներկայացվում է փաստաթղթում, վերջին 5 տարում աշխարհի տարբեր շրջաններում սկսվել է նվազագույնը 15 նոր կոնֆլիկտ, որոնցից 8-ը ծագել է Աֆրիկայում (Կոտ դ Իվուար, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Լիբիա, Մալի, Հյուսիսարևելյան Նիգերիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Հարավային Սուդան, Բուրունդի), 3-ը՝ Մերձավոր արևելքում (Սիրիա, Իրաք, Եմեն), 1-ը՝ Եվրոպայում (Ուկրաինա), 3-ը՝ Ասիայում (Ղրղզըստան, Մյանմա ու Պակիստան):

Այս ճգնաժամերից քչերն է հաջողվել կարգավորել, այդ իսկ պատճառով միայն 126, 8 հազար մարդ է կարողացել 2014թ. վերադառնալ իրենց տները, ինչը նվազագույնն է վերջին 30 տարվա կտրվածքով:

«Սարսափելի է, որ մի կողմից՝ աճում է անպատժելիությունը ծագող կոնֆլիկտներում, մյուս կողմից՝ միջազգային հանրությունը, երևի թե, ի վիճակի չէ համատեղ աշխատել պատերազմները դադարեցնելու ու խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,-ասվում է Գուտյերեշի զեկույցում:

Զեկույցի տվյալներով՝ Եվրոպայում տեղահանված անձանց թիվը 2014-ին ավելացել է 51%-ով, Մերձավոր արևելքում ու Աֆրիկայում՝ 19%-ով, Կենտրոնական Աֆրիկայում՝ 17%-ով, Ասիայում՝ 31%-ով:

2014թ. Սիրիան դարձել է ամենից շատ տեղահանված անձինք ունեցող երկիրը ինչպես պետության ներսում (7,6 մլն), այնպես էլ դրա սահմաններից դուրս (3,88 մլն): Սիրիային հաջորդում են Աֆղանստանը (2,59 մլն) ու Սոմալին (1,1 մլն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս