Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 հասցեում կառուցվող վարչական համալիրի կահավորման նպատակով հատկացվել է 985 մլն դրամ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Ռուսաստանին ապացուցել, որ հավատարիմ է Մինսկի համաձայնագրերի շրջանակում իր ստանձնած պարտավորություններին, հայտնում է «Ռոսբալտը»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի անտառապետության տարածքից 975 մետր երկարության փշալարը վնասել և գողացել են 312 մետր խողովակաշար, որի վրա եղել է 13 փական և 2 մետրանոց 325 երկաթե հենասյուն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մարդային եսամոլությունը դարձել է մոլորակի վրա գլոբալ տաքացման գլխավոր պատճառներց մեկը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Հայփոստը» պետական գույքի մասնավորեցման ծրագրի մեջ ներառելու մասին նախագիծը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արամ Մանուկյանի առողջությանը դիավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը մեղավոր ճանաչվեց:
ՀՀ Կառավարությունը այսօր համաձայնություն է տվել «Սև և Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին հիմնական համաձայնագրի տեխնիկական հավելված» կնքելու առաջարկությանը:
Միջազգային պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր լիկվիդայնության ֆինանսական ակտիվներ, որոնք գտնվում են Ռուսաստանի բանկի ու ՌԴ կառավարության տրամադրության տակ:
Ուկրաինական ԶԼՄ-ները գրել են, որ նրան պաշտոնից հեռացնելու պատճառը եղել է Ազգային անվտանգության ծառայությունում կոռուպցիայի դրսևորումներն ու ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետություններում մաքսանենգ հոսքերը:
Մինչև այժմ չի եղել նշված հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որևէ որոշում:
Նշենք, որ դատական նիստին չէ’ ներկայացել տուժող Արամ Մանուկյանն ու նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ չնայած ըստ դատարանի նաև հեռախոսով տեղեկացվել էին դատական նիսի օրվա և ժամի մասին:
Վառելիքի, օղու, ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման արդյունքում 9 մլրդ դրամով կավելանան բյուջետային եկամուտները:
Ջուզեպե Մարոտան վստահ է, որ Պիռլոն ոչ մի պատճառ չունի «Յուվենթուսից» հեռանալու համար:
ՀՀ կառավարությունը այսօր քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը
Հունիսի 18-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Արզնի գյուղի «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոսկվան զբաղվում է Բելգիայում ՌԴ պետական ակտիվների կալանավորման հարցով
Կրեմլում դեռ չեն մեկնաբանել իրավիճակը՝ կապված Բելգիայում ՌԴ պետական ակտիվների վրա կալանք դնելու հարցով, ներկայում այդ դեպքի բոլոր հանգամանքներնուսումնասիրում է ՌԴ կառավարությունն ու փաստաբանները, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի կառավարության համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև փաստաբանները զբաղվում են այդ գործով, այդ իսկ պատճառով ես չէի ցանկանա ոչինչ մեկնաբանել»,-ասել է Պեսկովը: «Անկասկած, մեզ դեռ հարկավոր է ճշտել մի շարք դետալներ, որպեսզի ամբողջական պատկեր կազմենք: Մենք ուշադիր պարզում ենք այդ հայցի բոլոր հանգամանքները»,-ասել է Պեսկովը: Պեսկովի կարծիքով՝ Բելգիայում ՌԴ պետական ակտիվների վրա կալանք դնելը «ոչ մի կապ ունի ՌԴ-ում ներդրումային մթնոլորտի հետ»: «Այն մասին, որ այդ կլիման հետաքրքրություն է ներկայացնում ձեռնարկատիրական շրջանակների համար, վկայում է Պետերբուրգի տնտեսական ֆորումի մասնակիցների կազմը»,-ասել է վերջինս:
Rate.am համակարգի տվյալներով, հունիսի 18-ի օրվա վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 471.9 դրամով, վաճառվում 47.6 դրամով :
Հունիսի 1-12-ը Հայաստանում էր գտնվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության` IRRS առաքելությունը, որի նպատակն էր՝ ուսումնասիրել և քննարկել Հայաստանում միջուկային և ճառագայթային անվտանգության ենթակառուցվածքի և օրենսդրության վիճակն ու դրա համապատասխանությունն ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ժամանակակից այլ չափանիշներին: Հոկտեմբեր ամսին արդյունքներն արդեն պաշտոնապես կներկայացվեն Հայաստանին:
Արմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում` կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության գործի քննությունը:
«Բազմաթիվ ծանր զինատեսակներ, որոնք, ըստ Մինսկի համաձայնագրի, պետք է հետ քաշվեին շփման գծից, մինչ օրս ոչ միայն չեն տեղաշարժվել, այլև կիրառվում են»,-ասել է նա Կիևում ճեպազրույցի ժամանակ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքից բխող երեք որոշում է ընդունել, որոնք նվիրված են տեսչական համակարգի բարեփոխմանը:
«Այս նախաձեռնությունը ակնհայտ բացասական ազեցություն թողնող նախաձեռնություն է, երրորդ կարծիք չկա: Նախաձեռնության հիմնավորումը չի դիմանում որևէ տնտեսագիտական քննադատության: Չի կարող հիմնավորումը լինել այն, որ մենք փորձում ենք համապատասխանեցնել ԵՏՄ դրույքաչափերին այն դեպքում, երբ մենք այսօր կարիք ունենք տնտեսությունում նման թանկացումների դեմն առնելու, այլ նաև օգտվել այն հնարավորություններից, որ այս ապրանքների մասով այսօր տաիս է ԵՏՄ-ն»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ վառելիքի, օղու և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու ու մաքրման-վերականգնողական աշխատանքների համար արդեն մոբիլիզացվել է 15 մլն 200 հազար լարի (մոտավորապես 6,9 մլն դոլար), հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս ռուսաստանյան մի քանի քաղաքներում գործող խոշոր առևտրաժամանցային կենտրոնների պայթեցման սպառնալիքների վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ ՌԴ ոստիկանությունը մի քանի օր շարունակ հեռախոսազանգեր էր ստանում մասնավորաբար ՌԻՈ սուպերմարլետների պայթեցման սպառնալիքով, ինչը մեծ արձագանք գտավ հայաստանյան ԶԼՄ-երում ու սոցիալական ցանցերում:
168.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առհասարակ բուհական համակարգում Կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ցածր աշխատավարձների չափը, պարոն Շահինյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, կա նման խնդիր, իսկ դրա պատճառները երկուսն են՝ ժամանակին ֆինանսական առումով սխալ հաշվարկման սիստեմ է գործել, երկրորդ պատճառն արդեն նշվեց՝ դասախոսների հսկայական քանակությունն է»:
Հիմնադրամի ներկայացուցիչները Կարապետյանների անունից շնորհավորեցին շրջանավարտներին՝ կյանքի նոր փուլ սկսելու առթիվ, և մաղթեցին անհամեմատ անխոչընդոտ ապագա, քան եղել է նրանց մանկությունն ու պատանեկությունը:
Մեղվակաթն ունի անաբոլիկ` «շինարարական» հատկություն, այն լավացնում է նյութափոխանակությունը, արագացնում երիտասարդ օրգանիզմի աճը, լավացնում է ախորժակը, բարձրացնում հեմոգլոբինը եւ ավելացնում արյան կարմիր գնդիկների քանակը։ Փորձարկման ենթարկված կենդանիները մոտ 20 տոկոս ավելի երկար են ապրում, բարձր է դրանց դիմադրողականությունն արտաքին ազդակների հանդեպ։
2015թ. հունիսի 17-24-ը Երևանում երրորդ անգամ մեկնարկել է «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը», որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը: