Բաժիններ՝

Պատուհասից մինչև հպարտություն. դրվագներ Իկեր Կասիլիասի մանկությունից

Իկեր Կասիլիասը համարվում է աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստներից մեկը: Կասիլիասը լավագույն դարպասապահներից է և համարվում է ռեկորդակիր Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի թվով: Կասիլիասի կյանքի և ֆուտբոլային գործունեության մասին կենսագրական տվյալներ կարող է ասել «Արքայական ակումբի» ցանկացած երկրպագու: Այդ իսկ պատճառով 168.am-ը հավաքագրել է Կասիլիասի կյանքի այնպիսի դրվագներ, որոնց մասին գիտեն քչերը:

Անվան կանխագուշակումը

Համաձայն Կասիլիասի ընտանեկան պատմությունների՝ դարպասապահի ճակատագիրը կանխագուշակել է մի գնչուհի, երբ Կասիլիասի մայրը հղիության 9-րդ ամսում էր: Գնչուհին ասել է, որ ապագա երեխան կլինի մեծ և շատ հայտնի մարդ, եթե նրան անվանակոչեն բասկյան անունով: Ծնողներն այդպես էլ վարվեցին՝ նորածին փոքրիկին անվանելով Իկեր: Իկեր նշանակում է՝ հաջողություն բերող:

Չենք կարող ասել՝ անո՞ւնն էր, որ օգնեց տղային դառնալ աշխարհի լավագույններից մեկը, թե՞ ոչ, բայց մի բան հստակ է՝ Կասիլիասի հաջողության մեջ մեծ դեր է խաղացել չափից դուրս աշխատասիրությունը: 6 տարեկանից սկսած Կասիլիասի հայրը, ով ֆուտբոլի մեծ երկրպագու էր և զբաղվում էր խաղադրույքներով, արթնացնում էր որդուն վաղ առավոտյան, որպեսզի տանի պարապմունքի՝ Մադրիդ:

4a6ef9c6b924

Զրկեց միլիոնից՝ հետագայում պարգևելով հարյուրավորները

Արդեն նշեցինք, որ ավագ Կասիլիասը շատ էր սիրում խաղադրույքներ կատարել: Այսպես, մի անգամ նա միանգամից կանխատեսեց 14 խաղի արդյունք, որոնք պետք է տեղի ունենային հանգստյան օրերին: Պարզվեց, որ Կասիլիասի հայրը գուշակել էր բոլոր խաղերի հաշիվները և պետք է ստանար 1 միլիոն եվրո, սակայն, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ,

Իկերը մոռացել էր ուղարկել հոր կանխատեսումները:

Իկերի քայլը զրկեց ընտանիքին բարեկեցիկ կյանքից, սակայն տարիներ հետո ապահովեց նրանց համար այնպիսի կյանք, որի մասին ընտանիքի անդամները միայն երազում էին:

1258349357_casillas (1)

Քաղաքի պատուհասը դարձավ նույն քաղաքի հպարտությունը

Կասիլիասը սիրված է ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրանից դուրս: Նրան բոլորը ճանաչում են՝ որպես համեստ և ամաչկոտ ֆուտբոլիստ: Սակայն, եթե հարցնենք Մոստոլեսե քաղաքի բնակչությանը, նրանք կներկայացնեն Կասիլիասի այլ նկարագիր: Փոքր տարիքում մեր այսօրվա հերոսը եղել է շատ չարաճճի, դպրոցում և հարազատ թաղամասում նրան համարում էին պատուհաս, քանի որ իր աշխուժությամբ անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ էր ընկնում:

Հետագայում չարաճճի պատուհասը դարձավ նույն քաղաքի հպարտությունը: Հարցրեք Մոստոլեսիայի ցանկացած քաղաքացու Իկերի մասին, և նա կպատմի Իկերի ողջ կյանքը՝ թվերով և փաստերով: Իկերի անվամբ կոչվել է նաև մեծ թաղամաս:

Առաջին հանդիպումը Դել Բոսկեի հետ

Իսպանիայի ազգային հավաքականի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի հետ Կասիլիասն առաջին անգամ հանդիպել է ոչ թե ֆուտբոլային հարցերի մասին խոսելու, այլ նախատինքներ ստանալու: Բանն այն է, որ Իկերը սիրում էր մականուններով դիմել թիմակիցներին, իսկ դա մարզչին դուր չէր գալիս, քանի որ մականունները երբեմն վիրավորական էին: Դել Բոսկեն չէր էլ պատկերացնում, թե քանի մականուն ուներ ինքը: Առաջին հանդիպման ժամանակ Կասիլիասը դեռ 11 տարեկան էր:

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս