
Գևորգ Կոստանյանը բարկացած է. Սուրիկ Խաչատրյանի որդու գործը դատախազությունն է ուսումնասիրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պահանջով Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի նյութերը հունիսի 16-ին ուղարկել է նախաքննության օրինականությունը վերահսկող դատախազին՝ ծանոթանալու համար»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։