Բոլոր նրանք, ովքեր կրծում են եղունգները, պերֆեկցիոնիստ են
Ըստ healthonlinecentral.com-ի՝ Մոնրեալի համալսարանի կողմից վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ եղունգները կրծելն իմպուլսիվ վարք է, որը հատուկ է պերֆեկցիոնիստներին, որոնք հաճախ են սթրեսի ենթարկվում, ձանձրանում կամ նյարդայնանում:
Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր և հետազոտության հեղինակ բժիշկ Քիերոն Օ՛Քոնորն ասում է. «Մենք հավատում ենք, որ այս վարքով անհատները կարող են պերֆեկցիոնիստ լինել: Նկատի ունենք, որ նրանք անկարող են հանգստանալ, այդ իսկ պատճառով նրանք հակված են հաճախ նյարդայնանալու, անհամբեր են, հաճախ ձանձրանում են ամեն ինչից»:
Հետազոտությանը մասնակցել է 48 մարդ, որոնց կեսն այսպիսի վարք ցուցաբերող անհատներ էին, իսկ մյուսները հսկող խմբի դեր էին կատարում: Մասնակիցները պատասխանում էին ձանձրույթին, մեղքի զգացողությանն և նյարդային վիճակներին վերաբերող հարցերի: Ապա նրանց սթրեսային, հանգիստ, նյարդայնացնող և ձանձրալի իրավիճակներում էին դնում: Այս ամենն արվում էր՝ պարզելու նրանց ռեակցիան այս ամենի նկատմամբ: Մասնակիցներին փակում էին միայնակ մի սենյակում՝ առանց հեռախոսի, համակարգչի և թերթերի:
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են կրծում եղունգները, դա չեն անում, քանի որ նյարդային են կամ բարկացած:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը