Ավտովթարը, ձերբակալությունն ու տուգանքները չեն խանգարի Վիդալին ելույթ ունենալ Ամերիկայի գավաթում
Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը թիմի հաջողությունները նշելուց հետո Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում սեփական Ֆերարիով ավտովթարի է ենթարկվել:
Մի քանի ժամ անց քննությունը ցույց է տվել որ Վիդալը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, այդ իսկ պատճառով նրան տարել են Ոստիկանություն: Վիդալի պատժի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: Ասում են, որ կիսապաշտպանին սպառնում է 2-ից մինչև 4 ամիս ազատազրկում, այլ աղբյուրները խոսում են անգամ 6 տարվա մասին:
Չնայած այս ամենին, մեծ է հավանականությունը, որ Վիդալին կտուգանեն: Marca-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստին արդեն զրկել են վարորդական իրավունքից:
Բժշկական փորձաքննությունը հավաստիացնում է, որ Վիդալի առողջությանը վտանգ չի սպառնում:
Դեպքից հետո Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմը, հավաքականի մարզչական շտաբն ու հավաքականի ավագ Բրավոն միասին քննարկել են Վիդալի ավտովթարն ու ալկոհոլի ազդեցության տակ լինելը և որոշել են չպատժել Վիդալին՝ զրկելով նրան Ամերիկայի գավաթի խաղարկության մնացած խաղերին մասնակցելուց:
Այսպիսով Արտուրո Վիդալը կշարունակի Չիլիի կազմում հանդես գալ Կոպա Ամերիկայում:
Ներկայացնում ենք ձեզ Վիդալի վթարի տեսանյութը սկզբնաղբյուր կայքից՝
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ