
ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի՞. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը: Ավելին, նշվում էր, թե ԲՀԿ-ին նախարարական 2 պորտֆել են տալու քաղաքաշինությունը եւ մշակույթը:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը սույն խոսակցությունների վերաբերյալ ասաց հետեւյալը. «Անկեղծ ասած՝ շոգը, իմ տպավորությամբ, դեռեւս այնպիսին չէ, որ տապի ազդեցության տակ նման երեւակայական մտքեր ծնվեն: Քանի որ թեման կատարյալ աբսուրդ է, պատասխանեմ կարճ, ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։