Հնդկացի ժողովրդի իմաստուն մտքերը
Հնդկացի ժողովրդի մի քանի իմաստուն և խորը մտքեր, որոնք պատկերացում են տալիս մարդու և շրջապատող բնության ամենակարևոր և ճիշտ փոխազդեցության մասին:
Եվրոպացի ծովագնացներն այս ժողովրդին սխալմամբ անվանել են «հնդկացիներ», դնելով նրանց Հնդկաստանի բնակիչների տեղը, որը նրանք իբր հայտնաբերել էին` անցնելով Ատլանտիկան: Հնդկացիները, որոնց եվրոպացիները համարում էին հետամնաց վայրենիներ, ապրում էին շրջապատող բնության հետ ներդաշնակության մեջ: Հնդկացիների իմաստությունը խորն է, բնական և խորհրդանշում է մարդու և բնության միասնությունը:
cluber-ը հավաքել է հնդկացի ժողովրդի մի քանի իմաստուն և կարճ մտքեր, որոնց միջոցով հասկանալի է դառնում ամենակարևորը:
1. Հոգին ծիածան չի ունենա, եթե աչքերում արցունք չի եղել:
2. Նրա համար, որպեսզի լսեք Ձեզ, հարկավոր են լուռ օրեր:
3. Նա, ով լռում է, գիտի երկու անգամ ավելի շատ, քան շատախոսը:
4. Լավ մարդը տեսնում է լավ նշաններ:
5. Կան շատ եղանակներ` բուրելու, ինչպես սկունսը:
6. Պետք է միայն մեռնել:
7. Սկզբից նայիր մոքասիներիդ հետքերին, նախքան կդատես ուրիշ մարդկանց թերությունների մասին:
8. Միշտ չէ, որ թշնամին թշնամի է, իսկ ընկերը` ընկեր:
9. Եթե դու նկատում ես, որ սլանում ես մեռած ձիու վրա, իջիր նրանից:
10. Մի դատեք մարդուն, մինչև նրա մոքասիներով չանցնեք երկու լուսին:
11. Աշխարհում ամեն ինչ ունի իր երգը:
12. Լավ ասված խոսքն ավելի լավ է դիպուկ գցված կացնից:
13. Նույնիսկ սատկած ձուկը կարող է լողալ հոսանքի ուղղությամբ:
14. Հայրենիքն այնտեղ է, որտեղ Ձեզ համար լավ է:
15. Խոսիր երեխաների հետ, երբ նրանք ուտում են, և քո ասածը կմնա, եթե նույնիսկ դու գնաս:
16. Մարդն ինքը պետք է պատրաստի իր նետերը:
17. Երբ Դուք ձիուն կապում եք սյանը, մի՞թե մտածում եք, որ նա ուժ կհավաքի:
18. Եթե դու բան ունես ասելու, կանգնիր, որ քեզ տեսնեն:
19. Երեխան հյուր է քո տանը` կերակրիր, սովորեցրու և բաց թող:
20. Ամեն ինչ աշխարհում ունի իր նպատակը, յուրաքանչյուր հիվանդություն` իր դեղը, որը բուժում է այն, իսկ յուրաքանչյուր մարդ` իր ճակատագիրը:
21. Գորտը չի խմում այն առվի ջուրը, որտեղ ապրում է:
22. Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կբռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ Դուք կհասկանաք, որ փողն ուտել չի կարելի:
23. Կյանքը հոսում է ներսից դուրս: Հետևելով այս մտքին` դու ինքդ կդառնաս ճշմարտություն:
24. Ասա ինձ, և ես կմոռանամ: Ցույց տուր ինձ, և ես չեմ կարող հիշել: Ներգրավիր ինձ համագործակցության մեջ, և ես կհասկանամ:
25. Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է գնում չար ու բարի գայլերի միջև: Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:
Պատրաստեց Անի Գաբուզյանը