Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Դաշտավան-Դարակերտ գյուղամիջյան ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր` հունիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:15-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 24-ամյա Սերոբ Վարդազարյանը իր վարած Opel Vectra մակնիշի 66 QQ 616 ավտոմեքենայով Դաշտավան –Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, իսկ ուղևորը` համագյուղացի 23-ամյա Մհեր Գալստյանը տեղում մահացել է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս