19-ամյա հարձակվողը հնգամյա պայմանագիր է կնքել բիրմինգհեմցիների հետ:
Իդեալական դիետան հիմնված է բանջարեղենի, մրգերի և կաթնաշոռի վրա:
Հայտնի Business Insider պարբերականը հրապարակել է լքված եկեղեցու լուսանկարները, որն ունի հսկայական ճուտիկի տեսք: Եկեղեցին գտնվում է Ինդոնեզիայի կենտրոնական Յավա կղզում:
Ուսուցչի դերում հանդես էր գալիս հայրը, ով և տվել է նրան բիզնես-գիտելիքներ: Երբ ապագա միլիարդատերը դարձավ 12 տարեկան, հայրը նրան տետր տվեց, որտեղ նա պետք է շարունակ նշեր իր ծախսերն ու եկամուտները: Հետո նրանք մանրազնին վերլուծություն կատարեցին:
Մի քանի հարյուր զույգ է դուրս եկել Նյու Յորքի փողոցներ՝ կրկնելու համբույրի հայտնի տեսարանը, որը ֆիքսել էր լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտն այն օրը, երբ տոնվում էր 1945թ. օգոստոսի 14-ին Ճապոնիայի դեմ տարած հաղթանակը, գրում է Interfax-ը:
2 մանչեսթերյան ակումբները պայքարում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար:
Արտաքին միջավայրը լի է վնասակար միկրոօրգանիզմներով, որոնք հեշտությամբ ներթափանցում են մարդու շնչուղիների, աղեստամոքսային համակարգի այլ օրգանների, արյան մեջ: Դրանց դեմ պայքարելու համար կարևոր է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը՝ լայն հակաբորբոքային ազդեցություն ունեցող բնական միջոցների օգնությամբ:
CNN Money-ն ներկայացրել է աշխարհի 10 ամենահզոր տնտեսությունների տասնյակը՝ 2003-ից 2020թթ. համար
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է` «Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի վերաբերյալ մտքերով:
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ Ֆելիքս Ռոգրիգեսը, ով մասնակցել է Չե Գևարայի սպանությանը, հայտարարել է, որ ԿՀՎ-ն չի պլանավորել կուբացի հեղափոխականի սպանությունը, այլ առավելագույնս ջանքեր է գործադրել նրա կյանքը պահպանելու համար:
Անկեղծ ասած՝ շատ չեմ ուզում իմ անձնականի մասին խոսել, հիմա ես շատ երջանիկ եմ և ուրախ եմ, որ ունեմ լավ ամուսին: Իսկ եթե ամուսնացել եմ, ապա հետագայում նաև բալիկներ կունենանք, ինչո՞ւ պետք է չունենամ։
Հայաստանի հավաքականի ու «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 և առավելագույնը 2 ամիս:
«Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելանում է:
Հայաստանի գյուղացիներն այս տարի ավելի շատ հացահատիկ ու կարտոֆիլ են ցանել:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Համբուրգի» հետ խաղից ստացած տպավորություններով և գնահատել է կիսապաշտպաններ Դուգլաս Կոստայի և Արթուրո Վիդալի դեբյուտը:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին բերված հանձնուքի՝ կիսագուլպայի միջից թմրանյութեր են հայտնաբերվել:
Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը 1,3 մլրդ դոլարով ձեռք է բերել SOCAR Turkey Enerji-ի բաժնետոմսերի 13%-ը, հայտնում է Trend-ը:
Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ` այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է մեկ մեդալ և աշխարհի երկու առաջնության ուղեգիր։
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ հունիսին գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել, ավարտել է ճառագայթային թերապիայի կուրսը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա կինը՝ Ֆլորենսը:
Կանբերրայի Hyatt հինգաստղանի հյուրանոցը կատակի առարկա է դարձել համացանցում այն բանից հետո, երբ սոցցանցերում է հայտնվել հյուրանոցի կերակրացանկը, որում եղել է տառասխալ, հայտնում է The Independent-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա քննարկմանն ասաց, որ ԱԺ-ի միջոցով Կրթության և գիտության նախարարությունը ներդրել է մի կարևորագույն գործընթաց՝ դպրոցի տնօրենին հնարավոր է զրկել հավաստագրից, և նա զրկվում է ոչ միայն այդ պահին աշխատելու իրավունքից, այլ գալիք 5 տարիների ընթացքում այլևս տնօրեն չի կարող աշխատել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Ասթոն Վիլլայի» նկատմամբ տարած հաղթանակը և առանձնակի նշել է կիսապաշտպան Ադնան Յանուզային, ով բավական անսպասելի դուրս եկավ մանկունյանցիների հիմնական կազմում և դարձավ գոլի հեղինակ:
Բաց սահմանն Իրանի հետ, որն ինտեգրված է գլոբալ տնտեսական և առևտրային համակարգերին, կարող է ամրապնդել Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:
Ամերիկացի ներդրող ու միլիարդատեր Ջորջ Սորոսը վաճառել է չինական Alibaba ինտերնետ-ռիթեյլերում ունեցած իր բաժնետոմսերի մեծ մասը, հայտնում է Bloomberg-ը:
Օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլրդ դրամ,
«Ատլետիկը» խոշոր հաշվով հաղթեց «Բարսելոնային» (4:0) Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում, որը տեղի ունեցավ Բիլբաոյում:
Օգոստոսի 15-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 19-ի նիստում քննարկելու է 2 վարույթ, որնցից յուրաքանչյուրով ՀԷՑ-ին սպասում 5 մլն դրամի տուգանք, այսինքն՝ ընդհանուր առմամբ ՀԷՑ-ը կտուգանվի 10 մլն դրամ:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց: