Բաժիններ՝

Ճուտիկի տեսքով տաճար՝ Ինդոնեզիայում

Հայտնի Business Insider պարբերականը հրապարակել է լքված եկեղեցու լուսանկարները, որն ունի հսկայական ճուտիկի տեսք: Եկեղեցին գտնվում է Ինդոնեզիայի կենտրոնական Յավա կղզում:

Արտասովոր կառույցը վեր է խոյանում ջունգլիներում ու տեսարժան վայր է դարձել զբոսաշրջիկների համար:

Անսովոր տաճարը կառուցել է 1980-ականներին Դանիել Ալամսյան, ում «երևացել էր Աստված ու խնդրել աղավնակերպ եկեղեցի կառուցել»:

Տղամարդը 30 կամավորների հետ սկսել էր սարքել շինությունը, որը հարթակ էր դարձել բոլոր կրոնների աստվածների երկրպագության համար, ինչպես վերականգնողական կենտրոն էր թմրամոլների, բարդ դեռահասների ու հոգեկան ու ֆիզիկական առողջական խնդիրներ ունեցողների համար:

Սակայն 2000-ականներին Chicken Church-ը փակվեց ֆինանսական խնդիրների պատճառով:

1667267

1667266

1667265

1667264

1667259

1667260

1667261

1667262

1667263

1667268

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս