«Ալ-Քաիդայի» ահաբեկիչները հրապրակել են տեսաուղերձ, որտեղ ենթադրաբար հանդես է գալիս Ուսամա Բեն Լադենի որդին՝ Համզան: Ուղերձում տղան կոչ է անում հարձակվել Մեծ Բրիտանիայի ու մյուս եվրոպական երկրների վրա, հայտնում է The Telegraph-ը:
2015 թ. օգոստոսի 15-ին տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի մամուլի ասուլիս՝ նախորդ օրը՝ օգոստոսի 14-ի, երեկոյան Հիմնադիր խորհրդարանի աջակից Սյուզի Գևորգյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ:
Մենք ողջունեցինք այդ երիտասարդների պայքարը, եւ մեր երկրում քաղաքական մշակույթի այդ նոր ծիլը պաշտպանելու համար որոշեցինք համախմբվել ավագ սերնդի ներկայացուցիչներով։
Ռուսական հեղինակավոր Sport Express պարբերականն ամփոփել է «Սպարտակ»- ԲԿՄԱ խաղի արդյունքները, որտեղ մոսկովյան ակումբը պարտվեց 1-2 հաշվով։
Օգոստոսի 15-ին, ժամը 06.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին 5-րդ կմ-ին` Լիճք գյուղի մոտ, «Մերսեդես» մակնիշի 34 VL 304 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք ոչ մի դիտավորություն չենք ունեցել, այնտեղ գնալու նպատակը եղել է քաղաքական բանավեճը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սեւադա Ղազարյանն՝ անդրադառնալով երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին: Սեւադա Ղազարյանի խոսքերով, իրենք կազմակերպության պատասխանատուներին առաջարկել են «մի տեղ նստել, սուրճի բաժակի շուրջ զրուցել», բայց. «Ասացին ինչի՞ մեր գրասենյակում սուրճ չկա՞, եկեք այնտեղ կխմենք»:
«Երբ պարոն Աշոտյանն Ազգային ժողովում Կրթության հանձնաժողովի նախագահն էր, և մենք «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծն էինք պատրաստում, ես համառորեն նրան համոզեցի՝ առաջին բարեփոխման ծրագիրը (Դպրոցների ինքնավարություն և ինքնակառավարում) ամրագրել օրենքով, այսինքն՝ ուզում էինք, կոպիտ ասած, մարզպետների պորտալարը կտրել: Այդ ժամանակ հանրապետականները 100 տոկոսով «այո» ասացին, օրենքը գրեցինք: Բայց չեղավ, որովհետև օրենքից բխող կանոնադրության մեջ գրվեց այն, ինչ ուզում էին հանրապետական մարզպետները»:
Տաթևիկ Սազանդարյանի և Գոհար Գասպարյանի անվան մրցույթների դափնեկիր, «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի մրցանակակիր, բարիտոն Գուրգեն Բավեյանն արդեն 2 տարի Գերմանիայում է. երգարվեստը կատարելագործելու նպատակով ընդունվել և ավարտել է Ֆրանկֆուրտի երաժշտական բարձրագույն դպրոցը։ Այժմ աշխատում է Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում որպես մեներգիչ։
Մոսկվայի կենտրոնում կառուցվող շինություն է փլուզվել, կան տուժածներ, ասվում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության պաշտոնական կայքում:
Այդ փուլի կենտրոնական խաղում կմրցեն «Վոլֆսբուրգը» և Մյունխենի «Բավարիան»: իսկ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», կմրցի «Պադերբորնի» հետ։
Հայաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ մտան Բոլոնիայի գործընթաց, որովհետև այդ գործընթացը ծնեց կրթության համար ունիվերսալ գործիքներ, մոտեցումներ, որոնք հնարավոր է կիրառել նաև մեզ նման երկրներում, որոնք չեն հանդիսանում ԵՄ ընդհանուր տնտեսական տարածքի մաս»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը օգոստոսի 17-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացի Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Օգոստոսի 14-ին, ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արագած-Արտենի գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը ցուցադրել է չվող թռչունների մի երամ, որը երկնքում անսովոր «ներկայացում» է ցուցադրել: Գտնվելով շարժման մեջ՝ թռչունները երկնքում «ստեղծել են» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմագծերը:
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումների շրջանակում «Run Armenia» նախագծի, «Սթրիթ վորկաութ» մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում կազմակերպվել է «Yerevan Color Run» գունազարդ վազքարշավը: Ի դեպ, նախաձեռնողներից «Սթրիթ վորկաութ» կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ է:
Հայաստանում բավականի ակտիվ զարգանում է պլաստիկ վիրաբուժությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Դանիելյանը՝ ընդգծելով, որ պլաստիկ վիրաբուժությունն արագ զարգացող մասնագիտություն է, և նոր տենդենցներ կան այդ ոլորտում:
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին բռնաբարել է պատանդ ընկած ամերիկուհի Քայլա Մյուլլերին, ում սպանության մասին հայտնի էր դարձել այս տարվա փետրվարին, հայտնում է CNN-ը:
Սուդանի Խարթում քաղաքի դատարանը 19-ամյա Ֆարդոս ալ-Թումին դատապարտել է մտրակի 20 հարվածի ջինս կրելու համար, հայտնում է CNN-ը:
Ժամը 09:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել են 22-ամյա Տիգրան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 01 ՏC 707 համարանիշի և 23-ամյա Պարույր Ապրեսյանի վարած BMW մակնիշի 34 FO 740 համարանիշի ավտոմեքենաները:
Օգոստոսի 15-ին, ժամը 12.48-ին տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները երեկ ավելի քան 6 ժամ քննարկել են պարտքային ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանին օգնության տրամադրման հարցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
«Միայն այս տարի կառավարությունը Համաշխարհային բանկի ծրագրերով մոտ 30 միլիոն դոլարի ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում: Միմյանց են կապվում համայնքները, զարգանում ենթակառուցվածքները, ինչը նաև նպաստում է գործարարարության, գյուղատնտնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Պետք է համաձակ, ոչ ստանդարտ քայլեր իրականացնենք՝ երկրի տնտեսությունը զարգացնելու համար»:
Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ ուշ երեկոյան մեղադրական դատավճիռ է կայացրել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի թիկնապահների նկատմամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է Վաշինգտոնի դաշնային դատարանին՝ պահանջելով Գուանտանամոյի բանտից չազատել բանտարկյալներից մեկին՝ կապված վերջինիս առողջական վիճակի վատթարացման հետ:
Երեւանում օգոստոսի 14-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզի Գեւորգյանի վրա, հարվածներ հասցրել, սպառնացել, ապա դիմել փախուստի:
Օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել Վրաստանի Ուռեկի գյուղի լողափերից մեկում:
Հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից հետո դերասանուհի Անի Երանյանը լիովին չի ապաքինվել: Մեր տեղեկություններով, վթարից հետո Անին դեռ ուշքի չի եկել, աչքը վախեցած է, առողջական խնդիրներ եւս ունի:
Չինաստանի Տյանցզին քաղաքում դարձյալ պայթյուններ են հնչել, ինչի հետևանքով քաղաքի կեսը պատվել է ծխով, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին
Օգոստոսի 14-ին, ժամը 22.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 72 հասցեի մոտակայքում (Ազգային գրադարան) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գրադարանի նկուղը: