Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» մտադրվել է «Մանչեսթեր Յունայթեդի» քթի տակից տանել Պեդրոյին

2 մանչեսթերյան ակումբները պայքարում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Սիթին» անսպասելի պայքարի մեջ է մտել Պեդրո Ռոդրիգեսի համար, որի հանդեպ ակտիվ հավակնություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել «Բարսելոնային» պահանջված 30 մլն եվրոն` ավելացրած բոնուսները, այն դեպքում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս կատարել է ընդամենը 28 մլն եվրոյի առաջարկություն:

Հարձակվողն ինքը դեռ չի կողմնորոշվում՝ արդյոք արժե՞ հեռանալ, բայց հիմա ամեն ինչ գնում է նրան, որ Պեդրոն կլքի կատալոնյան ակումբը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս