
Goldman Sachs-ը ձեռք է բերել SOCAR Turkey Enerji-ի բաժնետոմսերի 13%-ը

Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը 1,3 մլրդ դոլարով ձեռք է բերել SOCAR Turkey Enerji-ի բաժնետոմսերի 13%-ը, հայտնում է Trend-ը:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այս մասին նախօրեին հայտնել է SOCAR Turkey Enerji-ի ղեկավար Քենան Յավուզը:
SOCAR-ը 61,3% մասնակցություն ունի Petkim ընկերությունում, որը արտադրում է պլաստիկե փաթեթավորումներ, կտորներ, լվացող միջոցներ՝ հանդիսանալով Թուրքիայում նման արտադրանքի միակ արտադրողը, որի մեկ քառորդը հոլդինգը արտահանում է:
2014թ. արդյունքով՝ Petkim հոլդինգի բաժնետոմսերի արժեքն ամենաբարձրն էր 30 խոշոր ընկերությունների թվում, որոնք գնանշվել են Ստամբուլի ֆոնդային բորսայում: