
Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը մեկ ամիս

Հայաստանի հավաքականի ու «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1 և առավելագույնը 2 ամիս: «Տորպեդոյի» հետ վերջերս կայացած խաղում «Վոլգայի» լավագույն ռմբարկուն դեռ առաջին խաղակեսի դրվագներից մեկում վնասեց ձեռքը, բայց դա նրան չխանգարեց ավագի թևկապով շարունակել խաղը: Հենց Սարկիսովը վաստակած 11 մետրանոցը հաղթական եղավ ակումբի համար:
Խաղից հետո բուժզննումը ցույց տվեց, որ Սարկիսովի մոտ հայտնաբերել է կոտրվածք: Նման վնասվածքները բուժվում են նվազագույնը մեկ ամսում: լրագրողների հարին ի պատասխան բուժզննումը իրականացնող բժիշկը նշել է, որ ամեն բան կանեն, որպեսզի վնասվածքն ավելի արագ բուժվի:
Սիրարփի Աղաբաբյան