Հարստանալու 3 գաղտնիք մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկից՝ Կառլոս Սլիմ Էլուից
73-ամյա մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմ Էլուն նախորդ տարի իր ունեցվածքն ավելացրեց 5,1 միլիարդ դոլարով: Ներկայումս նրա ունեցվածքը կազմում է 77,1 միլիարդ դոլար: Նրա բիզնեսի աղբյուրներն են Grupo Carso-ը, Grupo Financiero Inbursa-ը, և Ideal-ը: 5sfer.com կայքն առանձնացրել է այն երեք գաղտնիքները, որոնց շնորհիվ Կառլոս Սլիմ Էլուն դարձել է միլիարդատեր:
Գաղտնիք 1
Կառլոսի գլխավոր նպատակը միշտ մեկն էր՝ հարստանալ:
Իր ամբողջ կյանքում Կառլոս Սլիմ Էլուն ձգտել է միայն մեկ նպատակի իրականացմանը՝ հարստանալու: Չնայած մյուս բոլոր իրադարձություններին, անհաջողություններին, սխալներին, հարստանալու ձգտումը նրա համար միշտ առաջին տեղում էր: Դա նրա կյանքի իմաստն էր: Այդ պատճառով՝ առանց ձեռքերը ծալելու, համառորեն նա գնում էր իր նպատակի հետևից:
Գաղտնիք 2
Հայտնի միլիարդատերն ուներ լավ ուսուցիչ
Ուսուցչի դերում հանդես էր գալիս հայրը, ով և տվել է նրան բիզնես-գիտելիքներ: Երբ ապագա միլիարդատերը դարձավ 12 տարեկան, հայրը նրան տետր տվեց, որտեղ նա պետք է շարունակ նշեր իր ծախսերն ու եկամուտները: Հետո նրանք մանրազնին վերլուծություն կատարեցին:
Այդպիսով, դեռ վաղ հասակից շատ փող ունենալու ցանկությունը նրա համար կարևոր դարձավ: Զարմանալի չէ, որ այդ տարիքում նա արդեն հաշվեհամար է բացում Մեքսիկայի՝ մեծությամբ երկրորդ բանկում՝ բաժնետոմսերի գնման համար:
Գաղտնիք 3
Համալսարանն ավարտելուց հետո Կառլոսն անմիջապես գործի է անցնում:
Բիզնեսմենի հաջողության երրորդ գաղտնիքը այն է, որ սկսում է երազանքի կատարումը՝ առանց հետաձգելու, միանգամից համալսարանն ավարտելուց հետո՝ բացելով սեփական ընկերությունը, որը մասնագիտացած էր անշարժ գույքի ոլորտում:
Թարգմանությունը՝ 168.am-ի