Ավստրալական հյուրանոցում մատուցվել է «աբորիգենով» ուտեստ
Կանբերրայի Hyatt հինգաստղանի հյուրանոցը կատակի առարկա է դարձել համացանցում այն բանից հետո, երբ սոցցանցերում է հայտնվել հյուրանոցի կերակրացանկը, որում եղել է տառասխալ, հայտնում է The Independent-ը:
Ուտեստներից մեկը կոչվել է «Մարոկկոյի աբորիգեն՝ տապակած ռուկոլայով»: Բանն այն է, որ aubergine (բադրիջան) բառի փոխարեն գրված է եղել aborigine (աբորիգեն):
Առաջինը տառասխալը նկատել է ABC News-ի թղթակից Լիզ Ֆոշիան, ով այդ մասին գրել է համացանցում:
Միևնույն ժամանակ, այդ գրությունը տեսած հյուրանոցի դռնապանը իրեն չի կորցրել ու առաջարկել է ցանկացողներին օգտվել առիթից ու վայելել առաջարկվող ուտեստը: