
Եվրոպայի առաջնությունից հայ բռնցքամարտիկները վերադարձել են մեկ մեդալով

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է մեկ մեդալ և աշխարհի երկու առաջնության ուղեգիր։
Հավաքականի կազմում միակ մեդալակիրը դարձել է 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից բացի՝ Ավագյանը նվաճեց նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:
Արամ Ավագյանն իր կարիերայում 3-րդ անգամ է դառնում Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2013 թվականին, իսկ 2012-ին արժանացել էր արծաթե մեդալի: Բուլղարիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև աշխարհի առաջնության ևս մեկ ուղեգիր:
52 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը թեև պարտվեց կիսաեզրափակիչ մենամարտում, բայց մեր մարզիկին հաղթած անգլիացի բռնցքամարտիկը դուրս եկավ եզրափակիչ և մեզ հնարավորություն տվեց այս քաշային կարգում նույնպես նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:
Սիրարփի Աղաբաբյան